Մուգ կանաչի 50 երանգները… 6 լուք-խորհուրդ՝ ինչպես կիրառել ամենադրամատիկ գույներից մեկը

  • Home
  • FASHION
  • Մուգ կանաչի 50 երանգները… 6 լուք-խորհուրդ՝ ինչպես կիրառել ամենադրամատիկ գույներից մեկը

  1. Մուգ կանաչը իդեալական համադրվում է երկու երանգների հետ՝ մուգ կարմիրի և մուգ կապույտի: Եթե դրսում դեկտեմբերի 25-31 ընկած ժամանակահատվածը չէ, առաջարկում եմ ընտրել մուգ կապույտի հետ չափազանց էլեգանտ ու ճոխ գունային համադրությունը:

2. Կանաչի միանգամից մի քանի երանգի համատեղ կիրառումը կարող է լինել լավագույնը, ինչ երբևէ կրել եք, միայն թե ընտրեք հագուստի պարագաները մանրակրկտորեն: 

3. Մուգ կանաչն ունի մի երանգ՝ խամրած, այսպես ասած “ճահճային” կանաչը, որը հաճախ օգտագործվում է միլիթարի ոճում: Այս գույնը դասական է ու չի լքում նորաձև գույների շարքերը: Առավել գեղեցիկ է դիտվում բլոնդ վարսերի հետ ;) 4. Մորթին ակտուալ է՝ բնական թե faux fur, իսկ վառ գույների բաճկոնը վերջին սեզոնների անփոփոխ հիթերից է: Առաջարկում եմ ընտրել հենց կանաչը:
5. Սևի և սպիտակի հետ համադրելիս հիշեք, որ մուգ կանաչը ուղղակի կատարյալ է: Ուշադրություն դարձրեք նաև Ձեր լուքի ոսկեգույն էլեմենտներին: Այ հիմա դուք ամենան եք:

6. Էլի մուգ կապույտ, մոխրագույն և ճահճային կանաչ: Չնայած նրան, որ այս գարնանը ամենաթրենդայինը կլինի մոնոխրոմ լուքի ստեղծումը, այսպիսի նուրբ երանգներով համադրությունները միայն կգեղեցկացնեն Ձեր առօրյան:

Facebook Comments