Petoor&AnnaMirzoyan հայկական ապրանքանիշների համատեղ հավաքածուն

  • Home
  • FASHION
  • Petoor&AnnaMirzoyan հայկական ապրանքանիշների համատեղ հավաքածուն

Գարնանային տոներին ընդառաջ Petoor և Anna Mirzoyan ապրանքանիշերը ստեղծել են համատեղ
haute couture աքսեսուարների կապսուլային հավաքածու: Love & Live հավաքածուն ներառում է
բանալիների կախիչներ, փոքրիկ դրամապանակներ, երեկոյան clutch-եր՝ ստեղծված կոլաժային
լուծումներով:
Petoor դեռատի աղջիկը կամ սեթևեթ տրամադրությունը պահպանած, բայց արդեն կայացած կինը տոնում է գարունը, իր կերպարի մեջ չի վարանում վառ աքսեսուարներ օգտագործելուց: Եթե ձևն ու ուրվագիծը թեթևություն են փոխանցում, ապա բնական կաշին խոսում են անգամ թեթև գաղափարին գիտակցված և հեռատեսորեն տրամադրված մոտեցման մասին: Աննա Միրզոյանի դիզայներական լուծումների շնորհիվ բանալիների կախիչը, փոքրիկ դրամապանակը, երեկոյան clutch-ը կամ ամենօրյա պայուսակը միաժամանակ
հարմարավետ են և յուրօրինակ՝ պահպանելով ձեռագործ աշխատանքների շունչը յուրաքանչյուր նմուշի
մեջ:
Love & Live կաշվե աքսեսուարների Petoor & Anna Mirzoyan ապրանքանիշների համատեղ հավաքածուն արդեն հասանելի է 5Concept դիզայներական հագուստի խանութ-սրահում և Երևան Մոլում գտնվող Petoor&Zgest վաճառասրահում:

Facebook Comments