Exclusive: Հարցազրույց “Դեպի Եվրատեսիլ” մրցույթի մասնակից Գևորգ Հարությունյանի հետ

  • Home
  • LIFESTYLE
  • Exclusive: Հարցազրույց “Դեպի Եվրատեսիլ” մրցույթի մասնակից Գևորգ Հարությունյանի հետ

Խնդրում եմ պատմել՝ ե՞րբ  եք սկսել զբաղվել երգարվեստով:

-Երգով, երաժշտությամբ զբաղվել եմ 5 տարեկանից: Առաջին լուրջ բեմելը ինձ համար եղավ 10 տարեկանում, երբ մասնակցեցի «Մանկության Մեղեդի» փառատոնին: Այն հաղթանակով պսակվեց, և ես շատ ոգևորվեցի: Տարբեր խմբակներ և ստուդիաներ եմ հաճախել և Կապանում, և մայրաքաղաքում: Ինստիտուտ ընդունվելուց հետո առաջին անգամ փորձեցի հեռուստաշոուի մասնակցել և այդտեղից էլ սկիզբ դրվեց այս չդադարող պայքարին, անդադար գործունեությանը` այսպես ասած, իմ կարիերայի սկզբին:

Որո՞նք են այն երաժշտական ոճերը, որոնցով ներկայանում եք հանրությանը:

-Հեռուստամրցույթների ժամանակ միշտ չէ, որ ներկայանում եմ այնպիսի երգերով, որոնք ամբողջությամբ իմն  են և մոտ են իմ երաժշտական ճաշակին:Երբեմն դրանք լինում են էքսպերիմենտալ քայլեր` մասամբ հաջողված, իսկ մասամբ` ոչՏարբեր է նաև այն երաժշտությունը, ինչը ես լսում եմ և այն` ինչ ներկայացնումախընտրում եմ լսել բլյուզ, բլյուզռոք, ջազբլյուզ , փոփռոք, ալտերնատիվ, ինդիոփ, դասական, ժողովրդական ժանրի երաժշտություն, սակայն հիմնականում ներկայանում եմ փոփռոք, փոփ, բալլադային ժանրերում: Հիմա հիմնական շեշտը դրել եմ իմ հեղինակային երգերի ներկայացման վրա, որոնք ևս բազմաժանր են, իսկ որոշները, կարելի է, ասել փորձարկում… էքսպերիմենտ:Այս ամենն  օգնել է ինձ ավելի լավ հասկանալու, սրտիս երաժշտությունը գտնելու հարցում:

Արդյո՞ք Եվրատեսիլը առաջին միջազգային մրցույթն է, որին հայտ եք ներկայացրել մասնակցելու:

-Միջազգային մրցույթներից նախընտրում  եմ հենց Եվրատեսիլը:Երկար տարիներ է՝ ինչ տարված եմ այս մրցույթով և ինձ պատկերացնում եմ այդ բեմում:

Ինչո՞ւ եք ընտրել հենց այս մրցույթը: Արդյո՞ք այն չափից ավելի քաղաքականացված չեք համարում:

-Շատ եմ լսել այդպիսի խոսակցություններ, սակայնանկախ ամեն ինչից, Եվրատեսիլից ամեն տարի 3-4 լավ երգ է մնում , նոր մոտեցումներ և նոր արտիստներ եմ գտնում:Բացի դրանից գրեթե միշտ իմ կանխատեսումներս համընկնում են վերջնական արդյունքների հետև ինձ համար Եվրատեսիլը երաժշտական տոն է:Եթե համարենք, որ մրցույթը քաղաքականացված է, ապա, ըստ էության, մենք ամենաքաղաքականացված պետություններից մեկն ենք իմ կարծիքով` մեր վերաբերմունքով, բոլոր տարիների ընթացքում մեր տված ու ստացած միավորներով և այլնԻնձ չափազանց շատ է դուր գալիս կազմակերպիչների պրոֆեսիոնալ մոտեցումը և առհասարակ ամեն մի վայրկյանի կարևորությունը, ամեն մի դետալի հաշվարկը այդ մրցույթում:Ես կարոտ եմ հայտնվելու այդպիսի միջավայրում և այդպիսի բեմում:

Խնդրում եմ ներկայացնել երգը, որն  արդեն մեծ աղմուկ է հանել սոց. ցանցերում ու սիրվել շատերի կողմից: Պատմեք երգի մասին:

-Պետք է խոստովանեմ, որ իսկապես արձագանքները սպասվածից ավելին էին, ինչը ուրախացրեց և՛ ինձ, և՛ ողջ թիմին:Արտասահմանյան կայքերի, բլոգների և մեկնաբանների ուշադրության կենտրոնում հայտնվելն ու հավանության արժանանալը իսկապես մեծ ձեռքբերում եմ համարումԵրգի մեղեդին շատ վաղուց եմ մշակել, իսկ վերջնական տեսքի բերել եմ այն անցյալ տարի:Ինչպես լսեցիք, օգտագործել ենք նաև հայկական նվագարաններից այն գործիքները, որոնք ես շատ եմ սիրում (քանոն, քամանչա) և որոնց տեմբրային անհրաժեշտությունը, ըստ երգի դրամատուրգիայի, անհրաժեշտ էր: Իրականում երգի տեքստը գրելիս միշտ երաժշտությունն է ոգեշնչում, թելադրում։ Սրանում ես վերջնականապես համոզվեցի, երբ երգի դեմո տարբերակը լսելուց հետո ընդամենը 14 տարեկան աղջիկը գրեց այն մասին, ինչ թաքնված էր երաժշտության մեջ` մինչ ես կասեի երգի գաղափարը։ Երգը կյանքի և նպատակների անվերջ պայքարի մասին է. ցանկացած պարագայում պետք է ոտքի կանգնել և պայքարել:Ստացվել է մյուզիքլային մի ստեղծագործություն, որը հենց այդ ժանրում էլ ներկայացվելու է:

Ո՞րն է Ձեր ասելիքն, ըստ Ձեզ, այս մրցույթի շրջանակներում:

-Իմ ասելիքը մրցությում, թե դրանից դուրս, կախված է ներկայացվող ստեղծագործությունից:Ասելիքը տեղ կհասցվի երաժշտության, խոսքերի և, իհարկե, բեմադրության շնորհիվ:Գլխավոր խնդիրն այն է, որպեսզի բոլոր հիմնական տարրերը իրար հետ փոխկապակցված լինեն և համոզիչ:Ես ներկայացնում եմ իմ երաժշտությունը, զգացողությունները , պատկերացումները, և ասելիքն այս դեպքում այն է, ինչն ընկած է երգի հիմքում` անկախ նրանից, ինչ է կատարվում քո շուրջը և ինչ դժվարությունների միջով ես դու անցել, միշտ պետք է ոտքի կանգնել, հավաքել ուժերը ու կռվել, պայքարել կյանքի ու սեփական նպատակների համար:

Ինչպե՞ս եք պլանավորում կառուցել հետագա կարյերան երգարվեստում անկախ Դեպի Եվրատեսիլի արդյունքներից, թե՛ հաղթանակի և թե՛ պարտության դեպքում:

-Շատ բարդ հարց է որովհետև այնքան շատ իդեաներ և նախագծեր կան, որ չգիտեմ, ինչպես կդասավորվեն հետագա քայլերը:Խոշոր հաշվով հաղթանակը կամ պարտությունը որևէ ազդեցություն չեն ունենա իմ հետագա ծրագրերի վրա, սակայն բոլորս էլ լավ հասկանում ենք, որ հաղթանակը ինձ համար կբացի նոր դռներ և շատ ու շատ գաղափարներ ավելի շուտ իրականություն կդառնան:Առաջիկայում սպասվում են նոր տեսահոլովակներ և նոր երգեր:

Facebook Comments