Նոր բույր Louis Vuitton-ից

Le jour se lève՝ այսպես է կոչվում Louis Vuitton ապրանքանիշի ներկայացրած նոր բույրը: Այս բույրի հեղինակն է պարֆյումեր Ժակ Կավալյեն, ով Louis Vuitton ապրանքանիշի գրեթե բոլոր բույրերի հեղինակն է: Le jour se lève-ին Ժակը տվել է լուսավոր և օպտիմիստական բույրին բնորոշ նոտաներ: Գլխավոր համեմունքը այստեղ արևահամ և հյութեղ մանդարինն է: Հատուկ շեշտադրումներով լսվում են նաև հասմիկի և չինական  սամբակի նոտաները, որը հավաքում են ասիական կանաչ թեյի համար: Le jour se lève-ը թողարկվել է նաև 7,5 միլիանոց անոթներով, որպեսզի հարմար լինի կրել փքրիկ պայուսակներում:

Facebook Comments