Երեք նոր բույր Քիմ Քարդաշյանից նվիրված սիրո՝ Սուրբ Վալենտինի տոնին

  • Home
  • BEAUTY
  • Երեք նոր բույր Քիմ Քարդաշյանից նվիրված սիրո՝ Սուրբ Վալենտինի տոնին

Նախորդ տարվա վերջին Քիմ Քարդաշյանի ներկայացրած նոր՝ KKW Fragrance օծանելիքների բրենդը՝ մեկ օրում ունենալով 10 միլիոն դոլլարի վաճառք, սահմանեց ռեկորդ իր ներկայացրած երեք թեմատիկ կրիստալային պարֆյումներով: Զարմանալի չէ, որ Քիմը ձեռնամուխ եղավ նոր՝ սահմանափակ քանակությամբ Kimoji Heart Fragrances հավաքածուի ստեղծմանը նվիրված սիրո՝ Սուրբ Վալենտինի տոնին: Այս հավաքածուն ևս բաղկացած է 3 բույրերից Meet Bae, BFF և Ride or Die: Այս հավաքածուն վաճառքում կլինի փետրվարի 1-ից KKWFragrance.com կայքում: Դեռ չկան տեղեկություններ, թե ինչ բույրերի նոտաներ են լսվելու այս պարֆյումներում, սակայն ըստ փաթեթավորման կարելի է ենթադրել,որ նրանք լինելու են քաղցր:

               
Facebook Comments