Ինչպե՞ս է հաջողվում Մելանիա Թրամփին իր տարիքից առնվազն 10 տարի երիտասարդ երևալ

  • Home
  • BEAUTY
  • Ինչպե՞ս է հաջողվում Մելանիա Թրամփին իր տարիքից առնվազն 10 տարի երիտասարդ երևալ

Այս տարի լրացավ ԱՄՆ-ի Առաջին տիկնոջ 48-ամյակը: Շնորհիվ կանոնավոր պարապմունքների և առողջ սննդակարգի Մելանիան առնվազն 10 տարի փոքր է երևում իր տարիքից: Նախկին թոփ-մոդելը իսկապես վարում է առողջ ապրելակերպ, օրվա ընթացքում նա օգտագործում է 7 տեսակ միրգ, որոնք ապահովվում են բավարար չափ վիտամիններ՝ սնուցելով մաշկը և վարսերը: Նաև ընդունում է A, C և E վիտամինները մաշկի, վարսերի և եղունգնեի առողջությունը պահպանելու համար: Մելանյան պնդում է, որ որևէ դիետայի չի հետևում, այլ փորձում է սնվել բալանսավորված: Ամենօրյա բյութի խնամքի մեջ Մելանիան օգտագործում է թարմեցնող տոնիկ վիտամին C-ով, այնուհետև թթվածնային քսուկ հագեցած վիտամին А, С և Е-ով: «Ինձ համար շատ կարևոր է, որ մաշկը լինի խոնավ ողջ օրվա ընթացքում»,- ասում է Մելանիան: Մելանիայի մաշկը զգայուն է և այդ պատճառով նա օգտագործում է այնպիսի ապրանքներ, որոնց բաղադրության մեջ ներառված են երիցուկը և ալոեն: Իսկ Մելանիայի դիմահարդար՝ Նիկոլ Բրիլը խոստովանում է. «Ամենից հաճախ Մելանիայի դեպքում ես օգտագործում եմ սմոքի-այզ տեխնիկան, քանի որ նա նախընտրում է շեշտը դնել աչքեր վրա, իսկ շրթներկը ընտրում ենք հագուստին համապատասխան»:

                       

Facebook Comments