Ինչպե՞ս են խնամում իրենց մաշկը կոսմետոլոգները

  • Home
  • BEAUTY
  • Ինչպե՞ս են խնամում իրենց մաշկը կոսմետոլոգները

Ահա թե որոնք են այն խորամանկությունները, որոնց օգնությամբ աստղային կոսմետոլոգները խնամում են իրենց մաշկը.

Օգտագործում են սրբիչ: Ռամպրակաշ Խալզան խորհուրդ է տալիս մեզ օգտագործել սրբիչներ: Դիմահարդարումը ամբողջությամբ դեմքից մաքրելու համար երբեմն բամբակե բարձիկները բավարար չեն, նրանք մաքրում են դիմահարդարման մի մասը դեմքից, այդ պատճառով կոսմետոլոգները օգտագործում են սրբիչներ: «Լվացվելու համար ես օգտագործում եմ զեյթունի յուղ: Անցկացրեք այն դեմքին մերսող շարժումներով այնուհետև մաքրեք այն մաքուր, խոնավ բամբակե սրբիչով: Սպիտակ սրբիչի դեպքում ավելի պարզ է երևում, թե այս եղանակով որքան տոնային քսուկ եք մաքրել դեմքից: Դերասանուհիներն, ում ես պատրաստում եմ կարմիր գորգի համար, լվացվում են այդպես 8-ից մինչև 40 անգամ»:

Լուրջ են վերաբերվում հակաարևային քսուկներին: Կոսմետոլոգները գիտեն այն ոսկե կանոնը, ըստ որի չի կարելի թերագնահատել հակաարևային քսուկների նշանակությունը մեր կյանքում: Annals of Internal Medicine -ի հետաքննությունից պարզ է դարձել, որ այն կանայք ովքեր օգտագործում են SPF միջոցներ անհամեմատ երիտասարդ մաշկ են ունենում, և չունեն վաղաժամ կնճիռներ: Այդ պատճառով ձեր ամենօրյա խնամքի մեջ ներառեք այնպիսի քսուկներ, որոնք ունեն նաև հակաարևային ֆունկցիա:

Հետևում են տենդենցներին: Instagram -ում գովազդվող ամեն բան չէ, որ էֆֆեկտիվ է, սակայն դերմատոլոգները սիրում են փորձարկել նորամուծությունները: Վերջին շրջանում պոպուլյար է դարձել կրկնակի մաքրումը: Աստղային դերմատոլոգ Ուիթնի Բոուը համոզված է, որ այս մեթոդը օգնում է պահպանել մաշկի կոլագենը: «Յուղերի օգնությամբ դեմքի մաքրման շնորհիվ այս պրոցեսը դառնում է ավելի անվտանգ մաշկի համար»: Հաջորդ թրենդը՝ պլազմոթերապիան է: Այս մեթոդը թրենդ դարձավ Քիմ Քարդաշյանի շնորհիվ, իր ռեալիթի շոուի շրջանակներում խոսելով երիտասարդացման այս մեթոդի մասին՝ Քիմը արթնացրեց հետաքրքրություն պլազմոթերապիայի նկատմամբ:

     

Չեն վախենում էքսպերիմենտներց: Օրինակ՝ կերակրի սոդան ավելացնելով ձեր դեմքը մաքրող քսուկին կստանաք հավելյալ մաքրող էֆֆեկտ, այն օգնում է սև կետերի դեպքում և մաքրում դեմքը ավելորդ յուղայնությունից: Կարող եք օգտագործել նաև սառույցը, այն հանգստացնում է մաշկը և հաղորդում թարմություն:

Յոգայով են զբաղվում: «Յոգան բարելավում է լիմֆոտիկ արյունատար սիստեմայի աշխատանքը»:, – ասում է Ջոաննա Վարգասը:

Չեն դիպչում աչքերին: «Եթե դուք լավ եք քնում, բայց ունեք խնդիր աչքերի շուրջ մգությունների հետ, ապա խնդիրը կարող է լինել նրանում, որ հաճախ եք տրորում աչերը: Աչքերի շուրջ մաշկը նուրբ է և դուք տրավմայի եք նրան ենթարկում, – Ասում է դերմատոլոգ Նադա Էլբուլուկը: Եթե զգում եք, որ աչքերը հոգնել են, սառը կոմպրես դրեք: Եվ երբեք մի քնեք դեմքով դեպի բարձը, դա ևս տարվմա է մաշկի համար և վնասակար է թարթիչների համար:

 

Facebook Comments