Արևելքի միստիկ և արբեցնող շունչը. 5 լավագույն օծանելիքները ըստ մեր բյութի բաժնի խմբագրի

  • Home
  • BEAUTY
  • Արևելքի միստիկ և արբեցնող շունչը. 5 լավագույն օծանելիքները ըստ մեր բյութի բաժնի խմբագրի

Այն մարդիկ, ովքեր ինձ պես մեծ սեր են տածում դեպի օծանելիքի անծայրածիր, հեքիաթային աշխարհ և լավատեղյակ են այս ոլորտի նորամուծություններից, կարծում եմ, ինձ հետ համակարծիք կլինեն, որ պարֆյումերները՝ թե արդեն կայացած, թե նոր ծնվող անունները, վերջին տարիներին մեծ տեղ են տալիս այն բույրերին, որտեղ ակնհայտ լսվում են արևելքի շնչով հագեցած նոտաները: Եվ սա իհարկե հիասքանչ է, այս տենդենցը մեզ հնարավորություն է տալիս մշտապես զգալ արևելքի միստիկ և արբեցնող շունչը, զգալ արևելյան արևի ջերմությունը:
Այս փոստում ես կազմել եմ ինձ համար ֆավորիտ դարձած արևելյան շեշտադումներով բույրերի ցանկը:

5 – րդ հորիզոնականում ինձ համար՝
GUERLAIN, Santal Royal -ը: Այն ունիսեքս է, բույրը ներկայացվել է 2014 թվականին, հեղինակը՝ GUERLAIN ապրանքանիշի գլխավոր պարֆյումեր Thierry Wasser-ն է: Բույրը համեմված է ներոլիի արևոտ ծաղիկների, դարչինի, վարդի, ամբրայի, կաշվի և Guerlain-ի տան այցեքարտ հանդիսացող մուսկուսի հետ:

4. Amouage, այս ապրանքանիշը հիմնադրվել է 1983 -ին Օմանում և կարճ ժամանակահատվածում հասցրել է դռանալ հարգի և սիրված ապրանքանիշ: Այն հիմնադրել է Օմանի արքայազն Սաիդ Համադ բին Համուդ ալ բու Սաիդը ֆրանսիացի պարֆյումեր Գայ Րոբերի մասնագիտական օգնթյամբ: Այս դեպքում ես դժվարանում եմ առանձնացնել որևէ բույր այս ապրանքանիշից՝ վստահեցնելով, որ ամենաքմահաճ պարֆյումի սիրահարը կգտնի տեսականու մեջ իր համար ամենացանկալի բույրը:

             

3. The Different Company Oriental Lounge այս բույրը ևս ունիսեքս է, արտադրվել է 2009-ին: Այն չի կարելի շփոթել որևէ այլ բույրի հետ, տարբերվող և գայթակղիչ:

2-րդ հորիզոնականում՝ Պյեր Մոնտալի հիմնած Montale էքսկլյուզիվ օծանելիքների ապրանքանիշը: Montale օծանելիքների հավաքածուն ևս ունիսեքս է: Ինձ համար բարդ է առանձնացնել այս հավաքածուից կոնկրետ մեկ կամ երկու բույր, նրանք բոլորը հիասքանչ են և տրամադրություն հաղորդող:

 

1. Արևելյան այս մրցավազքում ինձ համար միանշանակ առաջատարն է Alexandre J ապրանքանիշը: Առաջին բույրը այս ապրանքանիշը ներկայացրել է 2011-ին և գրավել համաշխարհային շուկան: Alexandre J ապրանքանիշը ներկայացնում է ինչպես կանացի և տղամարդկանց համար նախատեսված բույրեր, այնպես էլ ունիսեքս: Տեսականին լայն է և բոլոր բույրերը անկնրկնելի, սակայն ուզում եմ առանձնացնել այն երկուսը, որոնք տեղ են գտել իմ բուդուարում Iris Violet և Zafeer Oud Vanille իմ ֆավորիտները: ❤

     

Facebook Comments