Վիկտորիա Բեքհեմի ամենօրյա բյութի խնամքը

  • Home
  • BEAUTY
  • Վիկտորիա Բեքհեմի ամենօրյա բյութի խնամքը

Վիկտորիա Բեքհեմի խոսքերով նախկինում նրա մաշկը եղել է պրոբլեմատիկ, այդ պատճառով նա ինչպես ոչ ոք գիտի՝ ինչպես խնամել մաշկը տան պայմաններում:

«Ես ունեմ մի քանի էֆֆեկտիվ խորամանկություններ դեմքի մաշկի մաքրման համար: Դեմակիաժի համար ես օգտագործում եմ Bioderma-ի անձեռոցիկները, այնուհետև օգտագործում եմ Sarah Chapman -ի և Dr. Lancer -ի մաքրող նյութերը: Ժամանակ առ ժամանակ ես նրանց փոխում եմ, որպեսզի մաշկը չսովորի մեկ ապրանքին: Այս պահին ես օգտագործում եմ Sarah Chapman’s Skinesis Ultimate Cleanse մաքրող նյութը, իսկ լոգանք ընդունելուց օգտագործում եմ Lancer Polish սկրաբը, այն իմ ֆավորիտներից է, և իսկապես շատ էֆֆեկտիվ ազդեցություն ունի մաշկի համար, ես այն միշտ օգտագործում եմ ֆոտոնկարահանումներից առաջ»:

 

Եվս մեկ ֆավորիտ Վիկորիայի բյութի առօրյայում Sarah Chapman 3D Moisture Infusion Mask խոնավեցնող դիմակն է: «Ես խենթանում եմ այս դիմակի համար և օգտագործում եմ այն սկրաբից հետո»: Փուլի եզրափակումը թեթև խոնավեցնող La Mer լոսյոնն է: «Տոնային հիմքը նստում է այս լոսյոնի վրա իդեալական»: -ասում է Վիկտորիան:

Դիմահարդարում. «Առօրյայում ես սովորաբար չեմ դիմահարդարվում, ինձ բավարար է Sarah Chapman Skin Insurance SPF 30 խոնավեցնող հիմքը: Ավելի արտահայտիչ դիմահարդարման համար ես օգտագործում եմ Burberry Fresh Glow Foundation տոնային քսուկը կամ La Mer-ի Honey-ը: Կոնսիլերներից նախապատվությունս տալիս եմ Burberry Cashmere-ին»: «Իմ ունիվերսալ դիամհարդարումը հատուկ առիթների համար սմոքին է, վառ արտահայտված հոնքերը և թեթև կոնտուրինգը: Ինձ դուր չի գալիս, երբ դեմքը ծանրաբեռնված է դեկորատիվ կոսմետիկայով: Շուրթերի համար օգտագործում եմ նյուդ տոների շրթներկեր և մատիտներ: Նաև ինձ դուր է գալիս Estee Lauder Aura Gloss շրթունքների խոնավեցնող բալզամը, այն փայլ է տալիս և երբեմն ես այն օգտագործում եմ ինչպես հայլայթեր: Կորեկցիայի համար նախընտրում եմ Estee Lauder Skin Perfecting Powder-ի կորեկցիայի դիմափոշին»:

 

 

Վարսերի խնամք «Երկար տարիներ շարունակ ես իմ վարսերը վստահու եմ Լոս Անջելեսից մի կոլորիստի: Ինչ վերաբերվում է խնամքին, ինձ դուր է գալիս Oribe ապրանքանիշի շամպունը և բալզամը, այս միջոցները ունեն հիասքանչ բույր»:

   

Եղունգների խնամք. «Նախկինում ես կրում էի ակրիլային եղունգներ, այժմ՝ ոչ, -անկեղծանում է Վիկտորիան: – Երբ շտապում եմ, օգտագործում եմ գելային լաքեր, այդ դեպքում սպասելու կարիք չի լինում, թե երբ այն կչորանա: Ինչ վերաբերվում է գույնին, ապա ինձ դուր է գալիս մարմնագույն կամ թափանցիկ լաքերը, սիրում եմ երբ մատները խնամված են լինում»:

Մարմնի խնամք. «Իմ գլխավոր գաղտնիքը մարմնի խնամքում՝ Weleda Skin Food քսուկն է, այն բավականին մատչելի է և կարելի է գտնել գրեթե ամենուր: Հոյակապ խոնավեցնում և սնուցում է մաշկը»: Վիկտորիան սիրում է ընդունել լոգանք ծովային աղերով, սակայն խոստովանում է, որ ժամանակ չի ունենում դրան հատկացնելու համար: «Սովորաբար ես սահմանափակվում եմ արագ լոգանքով, սակայն երբ երեխաներս շուտ են քնում, ես, երբեմն, օգտվելով առիթից՝ դիմակ եմ դնում, վեցնում եմ էլեկտրոնային գիրքը և լոգանք ընդունում: Այսպիսի պահերը ինձ համար իսկապես ճոխություն են»:

     

Facebook Comments