ԳԱՐՈՒՆ -ԱՄԱՌ 2018 -ի դիմահարդարման տենդենցները

  • Home
  • BEAUTY
  • ԳԱՐՈՒՆ -ԱՄԱՌ 2018 -ի դիմահարդարման տենդենցները

Նյու-Յորքում, Լոնդոնում, Միլանում և Փարիզում կայացած նորաձևության ցուցադրություններից հետո պարզ դարձավ, որ սեզոնի ամենաակտուալ բյութի լուքը աչքերի գծաներկերն են իրենց բոլոր լուծումներով:

Մասշտաբային գծաներկերը՝ ամենահամարձակների համար: Այն կհաղորդի ձեր հայացքին վստահություն և սեքսուալություն:

Գծաներկի եզրամասերը՝ այս գծաներկի տեսակը նորարարական է և ձեր լուքին կհաղորդի թարմություն:

Գծաներկ աչքի նեսրսի եզրային հատվածով: Այս տեսակը համարվում է դասական:

Շեշտադրումը ստորին կոպին՝ կարող եք զարդարել նաև գույնով, գլիտերով կամ սև շտրիխով:

Հայլայթեր աչքերի տակ՝ վերջին շրջանում մենք շատ ենք տեսնում տարբեր լուծումներ հայլայթերով, սակայն աչքերի տակ դեռ չեր եղել:

Off-White -ի դիմահարդարները սկզբում մշակեցին աչքերի տակի հատվածը կոնսիլերով, այնուհետև անցկացնելով հայլայթեր թաց մաշկի իմիտացիա հաղորդեցին կերպարին:

Ստրազեր՝ այս թրենդի սկիզբը դեռ անցաց սեզոնին դրեցին Jeremy Scott -ը և Gucci -ն օգտագործելով արցունքաձև ստրազեր: Այժմ ստրազերը կարող եք օգտագործել շուրթերին, այտոսկրերին, աչքերին և վարսերի բացվածքին:

Թաց շրթունքներ՝ նոր սեզոնի հիթը միանշանակ աչքերի վրա շեշտադրումն է, այդ պատճառով դիզայներնեի և դիմահարդարների մեծ մասը շուրթերը թողել են բնական՝ հաղորդելով թաց էֆեկտ ամառային թարմություն ստանալու համար:

 

Facebook Comments