Անփայլ շրթներկի օգտագրծման կանոնները Givenchy-ի դիմահարդարման մասով կրեատիվ տնօրեն՝ Նիկոլյա Դեժեննի կողմից

  • Home
  • BEAUTY TRENDS
  • Անփայլ շրթներկի օգտագրծման կանոնները Givenchy-ի դիմահարդարման մասով կրեատիվ տնօրեն՝ Նիկոլյա Դեժեննի կողմից

«Նայեք Մարկ Ռոտկոյի կտավներին: Նրանք չեն փայլում ներսից, այլ կլանում են լույսը, ներկլանում այն, – ասում է կանոնները Givenchy-ի դիմահարդարման մասով կրեատիվ տնօրեն Նիկոլյա Դեժենն, – ճիշտ այդպես էլ անփայլ շրթներկի դեպքում է՝ այն գրավում է ուշադրությունը և կերպարին խորություն հաղորդում»: Նոր Givenchy Le Rouge Mat-ի գունապնակում 7 գունային տոներ են, սակայն նրա ֆավորիտը՝ վառ կարմիրը իր համար կանացիության և սեքսուալության խորհրդանիշներից է: «Եթե սենյակ մտնի կին, ով ջինսով, սպորտային կոշիկներով և առանց դիմահարդարման է որևէ մեկը նույնիսկ հայացք չի ուղղի նրա կողմ, սակայն բավարար է նա հագնի զգեստ և ներկի շուրթերը բոլոր տղամարդիկ կլինեն նրա ոտքերի առաջ», – ասում է դիմահարդարը: Անփայլ շրթներկի օգտագործման կանոնները պարզ են, անցկանցնել նրա վրայից ավելի յուղալի կամ փայլով շրթներկ: Եզրագիծը՝ (Контур) ըստ ձեր հայեցողության: Այս սեզոնին ակտուալ են և իդեալական եզրագծով ընդգծված շուրթերը և գրանժային՝ լղոզված եզրագծերով շուրթերը: «Ինձ դուր է գալիս կոնտրաստային դիմահարդարումը, երբ դեմքը փայլում է նույնիսկ թեթև թաց էֆֆեկտով, իսկ շուրթերը անփայլ են, այտոսկրորին սիրում եմ անցկացնել հայլայթեր»:

       

Facebook Comments