Ջենիֆեր Լոպեսի նախընտրելի բյութի ապրանքները

Այսօր ես կներկայացնեմ, թե ինչ կոմետիկ միջոցներ է կարելի գտնել Ջենիֆեր Լոպեսի կոսմետիկ պայուսակում: Ջենիֆեր Լոպեսը ունի խնամված և առողջ մաշկ, դա ոչ միայն առողջ սնվելու և բժիշկ-կոսմետոլոգին հաճախ այցերի շնորհիվ է, այլ նաև որակյալ կոսմետիկ միջոցների: Առօրյայում Ջենիֆերը նախընտրում է ունիվերսալ միջոցներ WOW էֆֆեկտով:

Գրագետ խնամքի շնորհիվ նրա մաշկը փայլում է և առանց որևէ կոսմետիկ միջոցների, Ջենիֆերը վստահորեն տեղադրում է իր Instagram-յան էջում առանց դիմահարդարման վիդեոներ և լուսանկարներ: Արագ մաշկը իդեալական վիճակի բերելու համար Ջենիֆերը օգտագործում է La Mer և Rose Day-ը Dr. Hauschka -ից:

 

Հատուկ արևային օրերի համար Ջենիֆերը օգտագործում է հակաարևային քսուկ SkinCeuticals Sunscreen SPF 50:

Նրա բժիշկ-կոսմետոլոգը՝ Հարոլդ Լանսերը խորհուրդ է տալիս առօրյայում տոնային քսուկի փոխարեն օգտագործել հակաարևային քսուկներ: Իր ֆավորիտ բրոնզային փայլը ստանալու համար Ջենիֆերը ունի մի շարք նախընտրելի միջոցներ, դրանցից են Cheek Fabric Bush – այտերի փոշին Giorgio Armani -ից, Les Sahariennes Bronzing Stones բրոնզերը YSL – ից:

 

La Vernis -ը Chanel -ից Ջենիֆերի նախընտրելի լաքն է մատնահարդարման համար:

Infaillible – շուրթերի փայլը L’Oreal Paris -ից:

          

Facebook Comments