Հարցազրույց գինեկոլոգի հետ` Նելլի Ավագյան. “Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոն”

  • Home
  • LIFESTYLE BY MARGO
  • Հարցազրույց գինեկոլոգի հետ` Նելլի Ավագյան. “Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոն”

Տրանսվագինային ուլտրաձայնային հետազոտությունը կնոջ սեռական օրգանների ստուգման ամենատեղեկատվական մեթոդներից մեկն է: Ախտորոշման այս մեթոդը ներառում է հատուկ հեշտոցային սարքավորման օգտագործումը: Այն օգտագործվում է արգանդի և այլ գինեկոլոգիական հիվանդությունների, ուրոլոգիական խնդիրների ուսումնասիրման համար: Բացի այդ, դա հղիության վաղ շրջանում անփոխարինելի է: Ինչպես է անցկացվում այս պրոցեդուրան, նչպես պատրաստվել դրան, արդյոք  ունի հակացուցումներ և ինչ հիվանդություններ կարող է ախտորոշել, մեզ կպատմի «Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի» բժիշկ-գինեկոլոգ Նելլի Ավագյանը: 

-Ի՞նչ դեպքերում է նշանակվում տրանսվագինային հետազոտությունը:

-Ուլտրաձայնային հետազոտության այս մեթոդը  բավականին ընդլայնում է կանանց սեռական օրգանների, այդ թվում ` արգանդի  հիվանդությունների ախտորոշման հնարավորությունները: Այն կարող է նշանակվել գինեկոլոգի կամ վիրաբույժի կողմից հետևյալ ցուցումներով.

Աղջկա մոտ հայտնաբերվում են արյունոտ արտադրություններ, բայց նա վստահ է, որ դրանք դաշտանից չէ:
Նա զգում է ցավ որովայնի շրջանում, բայց ոչ ամսականների պատճառով:
Եթե դաշտանի ժամանակահատվածը չափազանց երկար է կամ կարճ է (այն սովորաբար տևում է 3-7 օր):
Տրանսվագինային ուլտրաձայնային հետազոտությունը պետք է կատարվի ամեն տարի, նույնիսկ եթե ոչինչ ձեզ չի խանգարում: Որպես հակացուցում կարող է լինել միայն աղջկա կուսությունը: Նաև չմոռանանք, որ ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունը արգելվում է հղիության երկրորդ եւ երրորդ եռամսյակներում:

– Ինչպե՞ս պատրաստվել տրանսվագարինային հետազոտությանը:
– Նման հետազոտությունը նշանակվում է բժշկի կողմից, առավել հաճախ գինեկոլոգի: Նախապատրաստում դրա համար գրեթե չի պահանջվում, այն կանացի սեռական օրգանների գինեկոլոգիական զննում է, այդ թվում `արգանդի և կարող է կատարվել ցանկացած օր: Եթե սովորական ուլտրաձայնային հետազոտությունը անհրաժեշտ է իրականացնել լիքը միզապարկով, ապա ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունը իրականացվում է դատարկ միզապարկով: Պետք է չխմել հետազոտությունից մեկ ժամ առաջ, անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է խնդրել ձեզ գնալ զուգարան: Մի փոքր նախապատրաստություն պետք է միայն այն դեպքում, երբ կինը տառապում է գազարտադրությունից: Որպեսզի պակասացնել այն, պահանջվում է հետազոտությունից մեկ ժամ առաջ ընդունել էսպումիզան կամ Սմեկտա:

-Ո՞ր հիվանդություններն են ախտորոշվում այս հետազոտությամբ:
-Ուլտրաձայնային հետազոտության այս եղանակը կօգնի բժշկին որոշել, թե որքան առողջ է կնոջ վերարտադրողական համակարգը, արգանդը, ձվարաններն ու արգանդային խողովակները: Այն նաև հաճախ օգտագործվում է հղիության պաթոլոգիաների ախտորոշման համար: Օգտագործելով նման հետազոտությունը՝ կարող են բացահայտվել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ձվարանի կիստաները, էնդոմետրիոզը, արգանդի և արտարգանդային հղիությունը և այլ բորբոքային պրոցեսները:

Трансвагинальное УЗИ – один из самых информативных методов исследования органов малого таза женщины. Этот способ диагностики подразумевает использование специального влагалищного датчика. Он применяется для исследования заболеваний матки, других гинекологических болезней, урологических проблем. Также он незаменим для проведения УЗИ на ранних сроках беременности. Как же проводится эта процедура, как к ней подготовиться, имеет ли она противопоказания и какие заболевания может выявить рассказала нам врач –гинеколог “Армяно-американского центра здоровья” Нелли Авагян.

-В каких случаях назначают трансвагинальное исследование?
-Этот способ ультразвукового исследования значительно расширил возможности диагностики заболеваний женских половых органов, в том числе матки. Его могут назначить гинеколог или хирург при следующих показаниях:
У девушки есть кровянистые выделения, но она уверена, что это не менструация.
Внизу живота ощущает боли, но не в те дни, когда есть месячные.
Если менструация слишком длинная или короткая, в норме она длится от 3 до 7 дней.
Трансвагинальное УЗИ необходимо проходить ежегодного, даже если вас ничего не беспокоит. Единственным противопоказанием к проведению этой процедуры может являться только девственность девушки. Также не стоит забывать, что трансвагинальное УЗИ запрещено во втором и третьем триместрах беременности.

-Как подготовиться к трансвагинальному исследованию?
-Такое УЗИ делают только по назначению врача, чаще всего гинеколога. Подготовка к нему почти не требуется, это гинекологическое исследование органов малого таза, в том числе матки, можно провести в любой день. Если перед обычным УЗИ через брюшную полость нужно наполнять мочевой пузырь, то трансвагинальное УЗИ делают на пустой мочевой пузырь. Стоит не пить за час до процедуры, при необходимости врач может попросить вас сходить в туалет. Небольшая подготовка нужна только в том случае, если женщина страдает повышенным газообразованием. Чтобы уменьшить метеоризм, необходимо примерно за час до УЗИ выпить Эспумизан или Смекту.

-Какие болезни может диагностировать данная процедура?
-Этот метод ультразвукового сканирования поможет врачу точно определить, насколько здорова женская половая система, матка, яичники и маточные трубы. Также она часто используется для диагностики патологий беременности. С помощью такого сканирования можно обнаружить такие заболевания и особенности развития: киста яичников, эндометриоз, маточную и внематочную беременность, воспалительные процессы и др.

 

Facebook Comments