ՄԵԼԱՆԻԱ ԹՐԱՄՓԻ ԲՅՈՒԹԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

-Ես խորը համոզված եմ, որ կնոջ արտաքին տեսքը ամբողջությամբ արտացոլում է այն, ինչ կատարվում է նրա ներսում և էմոցիոնալ առումով, և առողջական: Գաղտնիքները պարզ են՝ ես առողջ եմ սնվում, զբաղվում եմ սպորտով և գտնում եմ ժամանակ հանգստի համար՝ թույլ չտալով ինքս ինձ ծուլանալ: Նույնիսկ երբ զգում եմ, որ տրամադրված չեմ սպորտով զբաղվել, միևնույն է, գնում եմ և կատարում եմ մի քանի պարզ վարժություններ , անմիջապես ցանկություն է առաջանում շարունակել, դա առհասարակ ֆիթնեսի օրենքն է և լավ տրամադրության երաշխավորված գրավականը: Ես անհամեմատ լավ եմ ինձ զգում պարապմունքից հետո և դառնում եմ ավելի խաղաղասեր: Կարևորը, ամենասկզբում ինքդ քեզ հաղթահարելն է: Սպորտաձևերից նախապատվությունը տալիս եմ մեծ թենիսին, պիլատեսին, կարդիո վարժություններ եմ սիրում կատարել: Ես առհասարակ ցանկացած ակտիվության կողմնակից եմ և ակնհայտ զգում եմ սպորտի դրական և առողջարար ազդեցությունը մարմնի վրա: Դա հաճելի ծանրաբեռնվածություն է:

       

Facebook Comments