Ամենակարևորի մասին. Հարցազրույց “Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի” վիրաբույժ-մամոլոգ Արմեն Քոչարյանի հետ

  • Home
  • LIFESTYLE BY MARGO
  • Ամենակարևորի մասին. Հարցազրույց “Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի” վիրաբույժ-մամոլոգ Արմեն Քոչարյանի հետ

 Social բաժնի  2018-ի առաջին հարցազրույցում կներկայացնենք“Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի” վիրաբույժ-մամոլոգ Արմեն Քոչարյանի հետ զրույց, ով կխոսի կանանց վերաբերող ամենակարևոր խնդիրների և դրանց լուծման մասին:

-Որքա՞ն հաճախ են կանանց մոտ ախտորոշվում կրծքի չարորակ գոյացությունները: 

-Կաթնագեղձի քաղցկեղը զբաղեցնում է առաջին տեղը տարատեսակ չարորակ հիվանդությունների շրջանում և, ցավոք, նաև առաջին տեղը այդ հիվանդություններից մահացության դեպքերի: Մեր հիմնական խնդիրն է՝ հասցնել մեր կանանց այն, որ հաճախակի է պետք այցելել բժիշկ-մամոլոգին: Հաջող բուժման գրավականը հենց վաղ ախտորոշումն է: Այս դեպքում ուռուցքը բուժելի է: Եթե խոսենք նման հիվանդության բուժելիության մասին, ապա վիճակագրական տվյալներով, վաղ ախտորոշման դեպքում այն կազմում է 98 տոկոս: Բացի այդ առաջին և երկրորդ փուլերում հնարավոր է իրականացնել օրգանների պահպանման վիրահատություններ, այսինքն, կինը չի զրկվում կրծքից:

-Արդյո՞ք հնարավոր է խուսափել վիրահատությունից: 

– Կան բուժման չափանիշներ, և դրանց հիման վրա բժիշկը որոշում է, արդյոք վիրահատությունը անհրաժեշտ է: Ամեն դեպքում պետք է սկսել կամ հորմոնալ թերապիայից կամ դեղամիջոցներից: Պատահում է, որ վիրահատությունից առաջ անհրաժեշտ է երկու-երեք ամսվա դեղորայքային թերապիա անցկացնել, ինչը մի քանի անգամ փոքրեցնում է ուռուցքը, իսկ երբեմն էլ անհետացնում: Սակայն մամոլոգը միայնակ գլուխ չի կարող հանել: Չի կարելի բուժել կաթնագեղձերը, եթե առկա է գինեկոլոգիական խնդիր: Վահանաձև գեղձի կամ լյարդի քաղցկեղի դեպքում ոչինչ հնարավոր չէ անել առանց գինեկոլոգի կամ էնդոկրինոլոգի: Մեր ուժը թիմային աշխատանքի մեջ է: Յուրաքանչյուր ոք պետք է անի այն ամենը, ինչ կախված է նրանից, առաջին հերթին` հիվանդը, ապա` մամոլոգը, գինեկոլոգը, էնդոկրինոլոգը: Միայն համատեղ ջանքերով է հնարավոր առողջացնել կնոջը առանց վիրահատության:

– Արդյո՞ք «Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի» մասնագետների թիմը օգնում է աշխատանքին:
– Մենք ունենք հիանալի թիմ, գերժամանակակից սարքավորումներ, ջերմ մթնոլորտ: Օպերացիոն սենյակը ունի այն ամենն, ինչն անհրաժեշտ է, այն էլ ամենաբարձր որակի: Եվ ևս մեկ կարևոր առանձնահատկություն. բժիշկն զբաղվում է միայն հիվանդների հետ:
Հաճախ կանայք պարզապես վախենում են բժշկի գնալ, վախենում են, որ նրանք կգտնեն հիվանդությունը:
Կանայք պետք է հիշեն, որ բժշկի չեն այցելում, որպեսզի իմանան, որ հիվանդ են, այլ նրա համար, որպեսզի  համոզվեն, որ առողջ են: Մենք չենք  հետազոտում, որպեսզի որևէ հիվանդություն գտնենք, այլ որպեսզի ասենք, որ դուք չունեք խնդիրներ կաթնագեղձի հետ, և կարող եք վստահ նայել ապագային: Կանխարգելման մեթոդները տարրական են, պարզապես պետք է ուշադրություն դարձնեք ինքներդ ձեզ: Ես կանանց հորդորում եմ առնվազն տարին մեկ անգամ այցելել մամոլոգի և գինեկոլոգի:

Сегодня гость рубрики Social хирург-маммолог “Армяно-американского центра здоровья” Армен Кочарян, который спас жизни многих женщин и вернул радость в их семьи.

-Как часто у женщин диагностируют злокачественные образования в груди?

-Рак молочной железы занимает первое место среди злокачественных заболеваний различных органов и также занимает первое по летальности среди пациенток со злокачественными заболеваниями. Основная задача — довести до наших женщин, что нужно чаще обращаться к врачам-маммологам. Залог успешного излечения рака груди — в ранней диагностике. В этом случае опухоль подлежит лечению.
Если говорить о статистике по выживаемости с таким диагнозом, то при обнаружении рака на первой стадии излечиваемость достигает 98 процентов. К тому же, при первой и второй стадиях еще возможно выполнение органосохраняющих операций, то есть, женщина не лишается груди.

-Есть ли возможность избежать операции?
-Существуют стандарты лечения, и, основываясь на них, врач принимает решение о необходимости операции. В большинстве случаев, следует начинать либо с гормонотерапии, либо с лекарственной терапии. Бывает так, что перед операцией нужно провести два-три месяца лекарственной терапии, после чего опухоль в разы уменьшается, а иногда даже исчезает. Однако маммологу в одиночку не справиться. Нельзя вылечить молочные железы, если не все в порядке по гинекологии. При проблемах со щитовидной железой или печенью, ничего не получится без гинеколога или эндокринолога. Наша сила – в командной работе. Каждый должен делать все, что от него зависит: в первую очередь – пациент, а потом маммолог, гинеколог, эндокринолог. Только совместными усилиями можно оздоровить женщину без операции.

-Команда специалистов “Армяно-американский центра здоровья” помогает в работе?
-У нас отличная команда, великолепное современное оборудование, теплая атмосфера. В операционной есть все, что нужно, причем самого высокого качества. И еще один очень важный аспект: врач занимается только пациентами.
Часто женщины просто боятся пойти к врачу, боятся, что у них обнаружат болезнь.
Женщины должны помнить, что визит к врачу необходим не для того, чтобы узнать, что вы больны, а чтобы убедиться, что вы здоровы. Мы обследуем не для того, чтобы что-то обнаружить, а чтобы сказать, что у вас нет никаких проблем с молочной железой, и вы можете уверенно и твердо смотреть в будущее. Способы профилактики элементарны, просто нужно уделять себе внимание. Я прошу женщин хотя бы раз в год приходить на прием к маммологу и гинекологу.

Facebook Comments