4 հրաշագործ դիմակներ Ամանորին նախապատրաստվելու համար

  • Home
  • BEAUTY
  • 4 հրաշագործ դիմակներ Ամանորին նախապատրաստվելու համար

Նախատոնական եռուզեռի մեջ ժամանակակից կնոջ համար բարդ է գտնել ժամանակ և այցելել էսթետիկ կենտրոններ հոգնածության հետքերը դեմքից վերացնելու համար: Եվ այստեղ մեզ օգնության են գալիս բյութի-դիմակները, որոնք կարելի է օգտագործել տան պայմաններում և ստանալ հիասքանչ արդյունք: Այս հրաշագործ դիմակների պրոդուկտիվությունը դուք կտեսնեք անմիջապես մեկանգամյա օգտագործումից հետո:

1. Guerlain Orchidée Impériale այն ունի հակատարիքային, մաշկը սպիտակեցնող հատկություն, հեռացնում է պիգմենտային բծերը և հարթեցնում մգվածություններն ու մանր կնճիռները:

2. Վայրկենական լիֆթինգ էֆեկտը մեզ երաշխավորում է Dr Jart+ ալգինատային դիմակը, որի մեջ ներառվում է ակտիվ նյութ, որը տարածվում է մաքուր մաշկին դիմակի ներքո, այն թույլ չի տա նյութին գոլորշիանալ և ամբողջությամբ կսնուցի մաշկը: Այս դիմակից հետո հարկավոր է մատների բարձիկներով մերսել դեմքը, որպեսզի նյութը ամբողջությամբ թափանցի մաշկի մեջ:

3. Clarins՝  այս դիմակը ոչ միայն դրական ազդեցություն կունենա դեմքի օվալի, այլև վզի և դեկոլտեի տարածքների վրա: Սա հիասքանչ լուծում է այն կանանց համար, ովքեր ամանորյա գիշերը կրելու են բաց դեկոլտեով զգեստ: 😉

4. Sally’s Box հիդրոգելային դիմակը շրթունքների համար: Այն հարթեցնում է շրթունքները և լուծում խնդիրները կապված մանր ճաքերի հետ, նաև վիզուալ մեծացնում շուրթերի ծավալը:
Facebook Comments