Ներքին ազատությունն ու դրա բացակայությունը Հայաստանում. հարցազրույց դիզայներ Արմեն Երիցյանի հետ

  • Home
  • FASHION
  • Ներքին ազատությունն ու դրա բացակայությունը Հայաստանում. հարցազրույց դիզայներ Արմեն Երիցյանի հետ

Արմեն Երիցյանին հայկական նորաձևության ոլորտում գիտեն բոլորը. բնակվելով տարվա մեծ մասը Մոսկվայում՝ նա մշտապես ակտիվ արձագանքում է երևանյան նորաձևության մեջ կատարվող փոփոխություններին և իրադարձություններին, իր շեշտադրումների մեջ անկեղծ է ու շիտակ, ինչը, միգուցե, շատերին այդքան էլ դուր չի գալիս, մանավանդ, երբ խոսքը հենց իրենց մասին է: Մոսկվայում Արմեն Երիցյանը նույնպես աչքի է ընկնում իր ակտիվ մասնակցությամբ նորաձևության և բոհեմիան կյանքին, հաճախ է հայտնվում երեկույթների իր ուրույն ոճով հագնված և միանգամից հիշվում հենց արտաքինի շնորհիվ: Սակայն հիմա, երբ ծանոթ եմ Արմենի հետ, կարող եմ ասել՝ ոճը այն միակ բանը չէ, որով նա տարբերվում է հասարակության լայն շերտերից. նա տարբերվում է նաև իր մտածողությամբ ու դատողություններով, որոնք խորն են ու տիեզերական մասշտաբների:

Արմեն Երիցյանի հետ հանդիպեցինք երևանյան տաքուկ ու արևային մի օր Սարյան փողոցի սրճարաններից մեկում և ունեցանք անկեղծ զրույց հայկականի՝ թե՛ մտածելակերպի, թե՛ ավանդույթների, թե՛ նորաձևության և թե՛ ամենաոճային կանանց մասին:

“Ես ապրում եմ և՛ Մոսկվայում, և՛ Երևանում: Հիմա այստեղ եմ մեկ ամսով և վայելում եմ արևային եղանակը”

“Հայաստանում մարդկանց պակասում է ներքին ազատությունը”

“Արվեստի հանդեպ սերը եկել է մանկուց. նկարել եմ, կարել ու ունեցել ազատ միտք, որի շնորհիվ ստեղծագործել եմ այնպիսի նյութերով ու գործվածքներով, որոնցով ընդունված չէ աշխատել”

“Ինձ համար հայկական style icon են Էլինա Ջանիբեկյանը, Նազենի Հովհաննիսյանը և Սոֆիա Դիլանյանը”

“Հայկական նորաձևությունը զարգանում, ինչը շատ է ուրախացնում: Ես ունեմ ֆավորիտներ դիզայներների մեջ. Արամ Նիկոլյանը, Ֆաինան, 5 concept խանութ-սրահի երիտասարդ դիզայներները, Տերյան Մշակութային Կենտրոնը Լիլիթ Մելիքյանի գլխավորությամբ ու էլի շատ տաղանդավոր մարդիկ, ովքեր այսօր առաջ են մղում այս ոլորտը”

 

“Ինձ ոգեշնչում են արվեստը, մարդիկ, բնությունը”

“Ես չեմ վախենում հայացքներից. միգուցե վառ եմ հագնվում հենց նրա համար, որ ինձ նայեն, սակայն, չեմ խաբի, այդպես չէ:”

“Վառ հագուստը արտացոլում է իմ ներքին աշխարհը: Կարծում եմ, հագուստի ու ոճի պարագայում հենց այդպես պիտի լինի”

“Աշխարհը, ինչպես և նորաձևությունը, այսօր շատ արագ են առաջ գնում. պետք չէ վազել տենդենցների հետևից, կարելի ուղղակի սեփական ոճին թարմություն տալ թրենդների միջոցով”

“Այսօրվա երիտասարդներին պետք է հիշել, որ շատ կարևոր է հետևել նոր տեխնոլոգիաներին, համաշխարհային քաղաքականությանը, այցելել ցուցահանդեսներ, որպեսզի ասելիք ունենալ նույն նորաձևության մեջ”

Facebook Comments