Վահե Տեր-Մինասյան. “Ուզում եմ բոլոր կանայք լսեն՝ քաղցկեղը բուժվում է, միայն եկեք ժամանակին, մի՛ թաքնվեք”…

  • Home
  • LIFESTYLE BY MARGO
  • Վահե Տեր-Մինասյան. “Ուզում եմ բոլոր կանայք լսեն՝ քաղցկեղը բուժվում է, միայն եկեք ժամանակին, մի՛ թաքնվեք”…

Հայաստանի կանանց շրջանում  իրենց հաճախականությամբ թվով երկրորդ տեղում են  կանացի ռեպրոդուկտիվ համակարգի օնկոլոգիական հիվանդությունները: Սրանք արգանդի, արգանդի վզիկի և ձվարանների չարորակ գոյացություններ են: Այն մասին, թե ինչպես անցկացնել պրոֆիլակտիկ ստուգումներ, ինչպիսի գոյացություններ են հատուկ այս հիվանդությունների համար կանացի օրգանիզմում, այդ թվում նաև չարորակ, ինչպես խուսափել այս հիվանդություններից՝  մեզ պատմեց “Հայ Ամերիկյան առողջության կենտրոնի”օնկոգինեկոլոգ  Վահե Տեր-Մինասյանը:

-Խնդրում եմ պատմել, որոնք են այն օնկոգինեկոլոգիայի կոմպլեքս հետազոտությունները, որոնք պիտի անցնի կինը և որքան հաճախ: 

-Որպեսզի կանխարգելվեն կանացի ռեպրոդուկտիվ համակարգի օնկոլոգիական պաթոլոգիաները, պարտադիր է հետևել մի քանի պարզ կանոնների: Այս է պատճառը, որ ամեն կոնկրետ վիճակի համար գոյություն ունեն հատուկ ախտորոշման և պրոֆիլակտիկայի միջոցները: Միակ կապող օղակը օնկոգինեկոլոգիական պաթոլոգիայի ախտորոշման և պրոֆիլակտիկայի համար հանդիսանում է բժշկի մոտ այցելությունն ու կոնսուլտացիան:  Այդ է պատճառը, որ անկախ նրանից, թե ինչպես է կինն իրեն զգում, քանի տարեկան է, ինչպիսի սոցիալական կարգավիճակում, էմոցիոնալ վիճակում է նա գտնվում, տարին մեկ անգամ պարտադիր է պրոֆլակտիվ ստուգում անցնել գինեկոլոգի մոտ: Ստուգումը իր մեջ պետք է ներառի կաթնագեղձի  հետազոտություն, արգանդի վզիկի կոլպոսկոպիկ և բջջաբանական հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն և ՄՊՎ անալիզի իրականացում:

-Արդյո՞ք կան այնպիսի կլինիկական նշաններ, որոնք պիտի կնոջը զգուշացնեն, որ հետազոտության կարիք կա: 

-Ցավոք սրտի, այդպիսի նշաններն այդքան էլ շատ չեն: Հիմնականում, կնոջ ռեպրոդուկտիվ համակարգի քաղցկեղը իրեն արտահայտում  է այն ժամանակ, երբ արդեն առկա է երկրորդ, երրորդ կամ չորրորդ աստիճանը:

-Եկե՛ք խոսենք քաղցկեղի այս տեսակների բուժման մասին: Ինչպիսի՞ն են մասնագետների կանխատեսումները:  

-Երբ խոսքը գնում է զրոյական աստիճանի քաղցկեղի մասին, ապա մենք ունենք բուժման բոլոր 100% շանսերը: Մենք ունենք այնպիսի դեպքեր, որ կնոջ մոտ ճիշտ ժամանակին հայտնաբերվել է քաղցկեղ, բուժվել է, կինը պահպանել է իր բոլոր ֆունկցիաները, մի քանի տարի հետո երեխա է ունեցել, և նրա մոտ ամեն ինչ կարգին է:

-Իսկ ի՞նչ կասեք ավելի բարդ աստիճանների մասին:
-Այստեղ բուժվողների քանակը, բնականաբար, ավելի քիչ է: Միայն քիչ տոկոսն է հիվանդների ողջ մնում քաղցկեղի հայտնաբերումից 5 տարի հետո ավելի բարդ աստիճանների ժամանակ: Այդ է պատճառը, որ ես ուզում եմ բոլոր կանայք լսեն՝ քաղցկեղը բուժվում է, միայն եկեք ժամանակին, մի՛ թաքնվեք:

 

 

Рак женской репродуктивной системы занимает второе место по частоте возникновения среди женского населения Армении. Это злокачественные новообразования матки, шейки матки и яичников. О том, как проводить профилактику, какие новообразования, в том числе злокачественные, характерны для женского населения и как себя обезопасить, рассказал врач онкогинеколог “Армяно-американского центра здоровья” Ваге Тер-Минасян.

-Скажите, какой комплекс анализов по онкогинекологии должны сдавать женщины и с какой регулярностью это нужно делать?

-Для того чтобы предотвратить онкологическую патологию женской репродуктивной системы, необходимо соблюдать всего несколько простых правил. Поэтому в отношении каждого конкретного состояния существуют свои меры диагностики и профилактики. Единственным связующим звеном в диагностике и профилактике всей онкогинекологической патологии является осмотр и консультация врача.Поэтому вне зависимости от того, как чувствует себя женщина, в каком возрастном, социальном, эмоциональном или другом состоянии она находится, 1 раз в год она обязательно должна приходить на профилактический осмотр гинеколога. Профосмотр должен включать в себя осмотр молочной железы, осмотр шейки матки с кольпоскопией и цитологией, взятие анализа на ВПЧ, УЗИ.

-Есть ли какие-то клинические признаки, которые женщину должны насторожить, чтобы она знала, что уже обязательно надо идти на осмотр?

-К сожалению, специфических признаков не особенно-то и много. Как правило, рак репродуктивной системы у женщин проявляет себя тогда, когда уже есть вторая, третья или четвёртая стадия.

 -Давайте поговорим об излечении этих видов рака. Каковы прогнозы врачей?

-Когда речь идёт о раке в нулевой стадии, то у нас есть все шансы на 100 % излечение. У нас такие случаи есть, когда вовремя обнаружили рак, пролечили, женщина сохранила все свои функции, через пару лет родила ребёнка, и всё у неё хорошо.

-А про более поздние стадии что можно сказать?

-Здесь процент вылечившихся, конечно, меньше. Только небольшой процент больных остается в живых в течение пяти лет после обнаружения рака на более поздних стадиях. Поэтому я хочу, чтобы все женщины услышали: рак излечим, только приходите вовремя, не прячьтесь.

Facebook Comments