Exclusive: Հարցազրույց MAC-ի միջազգային դիմահարդար Կատերինա Պոնոմարյովայի հետ

  • Home
  • BEAUTY
  • Exclusive: Հարցազրույց MAC-ի միջազգային դիմահարդար Կատերինա Պոնոմարյովայի հետ

Դեկտեմբերի 16-ին MAC խանութ-սրահում տեղի ունեցավ #MACSnowBall Ամանորյա հավաքածուի շնորհանդեսը գեղեցիկ միջոցառման տեսքով: Միջոցառման հատուկ հրավիրված հյուրն էր Կատերինա Պոնոմարյովան, ով միջազգային դասի դիմահարդար է և MAC-ի ներկայացուցիչներից մեկը: Ներկայացնում եմ Ձեզ իմ փոքրիկ, բայց բյութի կարևորագույն նորություններով հագեցած հարցազրույցը Կատերինայի հետ:

 

D`NA -Պատմեք, խնդրում եմ, SnowBall Ամանորյա հավաքածուի մասին:

Katerina -MAC-ը միշտ ուրախացնում է իր Ամանորյա հավաքածուներով, որտեղ ներառվում են գլիտերներ, փայլեր և թավշյա էֆեկտ ունեցող ապրանքները: Այս տարի նույնպես պահպանվեց այս ավանդույթը, հիմնական շեշտը դնելով Ամանորյա փաթեթավորման վրա, քանի որ նվերներ ընտրելիս բոլորս փնտրում ենք հետաքրքիր ու նոր մի բան: Հավաքածուում ներառված են աչքերի, թարթիչների, շրթունքների և դեմքի համար նախատեսված դեկորատիվ միջոցներ: Այս հավաքածուն թողարկելիս MAC-ը կենտրոնացել է հենց Ամանորյա տրամադրության վրա:

D`NA -Ի՞նչ կպատմեք մեզ 2018 -ի նոր թրենդերի մասին:

Katerina –Արդեն հայտնի է 2018-ի գլխավոր գույնը ըստ Pantone գույների ինստիտուտի՝ դա ուլտրա-մանուշակագույնն է, մանուշակագույնի բոլոր տոները և այն գույները, որոնք համահունչ են այս գույնի հետ: Նշեմ, որ նորաձևության շաբաթվա ընթացքում, որի շրջանակներում ներկայացված էին գարուն-ամառ 2018 -ի թրենդերը, ակտուալ էին մարմանգույնի տոները՝ Միլանում առհասարակ դիմահարդարման առումով թարմության և մարմնագույնի կողմանկից են, արդի են նաև նուրբ վարդագույը, սպիտակը և կորալի խամրած տոները աչքերի և շուրթերի համար: Հատկապես ուզում եմ նշել, որ շատ ակտուլ է լինելու աչքերի գծաներկը և արհեստական թարթիչները՝ ոչ ամբողջական, այլ կիսով չապ ամրեցված վերին կոպին:

D`NA -Վերջին շրջանում հաճախ են նշում այն հանգամանքը, որ ակնհայտ կոնտուրինգը այլևս ակտուալ չէ, ի՞նչ կասեք այս մասին:

Katerina –Եվ այնուամենայնիվ կոնտուրինգին պետք է վերաբերվել որպես Instagram -յան բյութի թրենդ: Առհասարակ վառ ընդգծված հոնքերը, կոնտուրինգը, վառ հայլայթը սրանք Instagram -յան դիմահարդարումներ են և առանձին ուղղութուն դիմահարդարման ոլորտում: Իսկ իրական կյանքում և համաշխարհային նորաձևության շաբաթներին կոնտուրինգը առհասարակ բացակայում է:

D`NA -Ձեր ամենասիրելի ապրանքը MAC-ից:

Katerina –Առհասարակ ինձ համար գլխավոր և պարտադիր երեք բաղադրիչներն են տուշը, աչքերի շուրջ կապտուկները ծածկող կոնսիլերը և դիմափոշին, որը հասարակ օրերին թույլ է տալիս, որպեսզի մաշկը չծանրաբեռնվի և հանգստանա, այս երեք ապրանքները միշտ առկա են իմ պայուսակում: Իսկ աշխատանքում ես օգտագործում եմ ամեն ինչ և բացառապես MAC- ապրանքանիշից:

D`NA -Եվ վերջում Ձեր մասնագիտական կարգախոսը:

Katerina –Գտե՛ք ձեր ինքնազարգացման սահմանները: Մի դադարեք աշխատել ձեր ինքնազարգացման վրա՝ չվախենալով փորձել նորը: Դա բարդ է, որովհետև մենք դուրս ենք գալիս մեր հարմարավետության սահմաններից, բայց միայն այս դեպքում է հնարավոր հասնել լավ արդյունքի: Ես ինքս ինձ ստիպում եմ դա անել         …

Facebook Comments