#MACSnowBall հավաքածուի փակ շնորհանդեսը և MAC-ի միջազգային դիմահարդար Կատերինա Պոնոմարյովայի մաստեր-կլասը Yerevan Mall-ում:

  • Home
  • BEAUTY
  • #MACSnowBall հավաքածուի փակ շնորհանդեսը և MAC-ի միջազգային դիմահարդար Կատերինա Պոնոմարյովայի մաստեր-կլասը Yerevan Mall-ում:

Դեկտեմբերի 16-ին “MAC” պրոֆեսիոնալ կոսմետիկայի հայաստանյան մասնաճյուղը, որը գտնվում է Երևան Մոլում, իր այցելուների համար իսկական տոն էր կազմակերպել ի պատիվ MAC -ի նոր Ամանորյա #MACSnowBall հավաքածուի: Հյուրասիրություն, թեմատիկ լուսանկարչական հարթակ, անվճար դիմահարդարում MAC -ի նոր՝ SnowBall հավաքածուի ապրանքներով: Միջոցառման շրջանակներում հյուրերը ստացան խորհրդատվություն արհեստավարժ դիմահարդարներից, իսկ միջոցառման հատուկ հրավիրված հյուրն էր Կատերինա Պոնոմարյովան, ով միջազգային դասի դիմահարդար է և MAC ապրանքանիշի ներկայացուցիչներից մեկը կարևորագույն ֆեյշն իրադարձությունների ժամանակ: Կատերինա Պոնոմարյովան համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող ամենատարբեր նորաձևության տների և ամենա-ամենաաստղային դիմահարդարների հետ, ինչպիսին է օրինակ Tom Pecheux-ն: Կատերինան հյուրերին ներկայացրեց SnowBall հավաքածուն, ստեղծեց նոր սեզոնի տենդենցներով կերպար և կիսվեց ներկաների հետ նեղ մասնագիտական գաղտնիքներով: Գերազանց տրամադրություն էր MAC-ի հարթակում:

       

                 

Facebook Comments