Հարցեր անեսթեզիոլոգին. “Հայ Ամերիկյան առողջության կենտրոն”

  • Home
  • LIFESTYLE BY MARGO
  • Հարցեր անեսթեզիոլոգին. “Հայ Ամերիկյան առողջության կենտրոն”

Հաճախ պացիենտները հրաժարվում են վիրահատություններից անզգայացման հանդեպ վախիցայս և բազմաթիվ այլ կարծրատիպերի մասին մենք զրուցեցինք “Հայ Ամերիկյան առողջության կենտրոնի” առաջատար անեսթեզիոլոգ Մհեր Բաբախանյանի հետ:

-Կարծիք կա, որ անեսթեզիան շատ վտանգավոր է: Եվ շատերը հենց այդ պատճառով հրաժարվում են վիրաբուժական միջամտությունից: Ասացեք, այդ վախերը արդարացված են:

-Վախը արդարացված չէ: Կարծում եմ, հրաժարվել վիրահատությունից անզգայացման հանդեպ վախի պատճառով, սխալ է: Վախի աղբյուր միշտ էլ հանդիսանում է տեղեկատվության պակասն ու անտեղյակությունը: Եթե ​​կան հարցեր, մենք միշտ ուրախ ենք զրուցել պացիենտի հետ, բացատրել ամեն ինչ և փորձել փարատել այդ մտավախությունները:

-Կա մի ասացվածք, որ «Վիրահատության հաջողության 40%-ը դա անեսթեզիոլոգի աշխատանքն է»: Համաձա՞յն եք այս կարծիքի հետ:  

-Ոչ, համաձայն չեմ: Վիրաբույժը պիտի իրականացնի վիրահատությունը, անեսթեզիոլոգը պիտի ստեղծի օպտիմալ պայմաններ նրա համար, որպեսզի վիրահատությունը տեղի ունենա  որքան հնարավոր է հարմարավետ, ինչպես վիրաբույժի, այնպես էլ պացիենտի համար: Մաթեմատիկական բաժանում չկա. սա թիմային աշխատանք է և  շատ կարևոր է վիրաբույժի, անեսթեզիոլոգի, բուժքույրերի և բոլոր ներկաների այս սկզբունքով համատեղ աշխատանքը: Այդ է պատճառը, որ բազմամյա թիմերը լավ գիտեն միմյանց և գիտեն, թե ինչ է սպասվում հաջորդ պահին:

-Կա մի առասպել, որ ընդհանուր անզգայացումը մի քանի տարի կրճատում է մարդկային կյանքը:

Ժամանակակից դեղագիտության զարգացման շնորհիվ անեսթեզիայի նպատակով գործածվող  դեղորայքի ազդեցությունը կարճատև է, թիրախային և անվնաս: Սրա շնորհիվ   վիրահատության ավարտից ժամեր անց օրգանիզմն աստիճանաբար ազատվում է ներարկված դեղորայքի մնացորդներից: Ուստի որևէ կապ մարդու կյանքի տևողության և ընդհանուր անզգայացման միջև չի կարող լինել:

Часто пациенты отказываются от плановых операций из-за страха перед наркозом – об этом и многих других мифах, связанных с анестезией, мы поговорили с ведущим анестезиологом клиники «Армяно-американский центр здоровья» Мгером Бабаханяном.

-Существует мнение, что анестезия – очень опасна. И многие отказываются от хирургического вмешательства именно по этой причине. Расскажите, оправданы ли эти страхи?

-Страхи не оправданы. В любом случае отказываться от хирургического вмешательства по причине того, что человек опасается наркоза из-за каких-то мифов, легенд и сказок – это неправильно. Источником страхов всегда является недостаток информации или незнание. В случае если есть какие-то вопросы, мы всегда с удовольствием побеседуем с пациентом, расскажем все и постараемся развеять эти страхи.

-Существует выражение, что «40% успеха операции – это работа анестезиолога». Вы согласны с этим или нет?

-Нет, я не согласен. Хирург должен делать операцию, анестезиолог должен создавать ему для этого оптимальные условия, чтобы операция проходила максимально комфортно и для хирурга, и для пациента. Нет никакого математического деления. Это совместная работа, и очень важен командный принцип работы хирурга, анестезиолога, медсестры и всех участвующих. Поэтому многолетние команды хорошо чувствуют друг друга и знают, что будет происходить в следующий момент.

-Существует миф, что общий наркоз сокращает жизнь человека на несколько лет, так ли это?

-Современная фармакология достигла такого развития, что у всех препаратов очень короткий период полужизни, то есть анестезия никаким образом не влияет на здоровье пациента. Через несколько часов после проведенной операции препараты постепенно выводятся из организма человека и они не имеют никакого воздействия на продолжительность его жизни.

Facebook Comments