Exclusive: հարցազրույց Rouge Beauty Day-ի հրավիրված դիմահարդար Հրանուշ Եղոյանի հետ

  • Home
  • BEAUTY
  • Exclusive: հարցազրույց Rouge Beauty Day-ի հրավիրված դիմահարդար Հրանուշ Եղոյանի հետ

Rouge Beauty Day միջոցառման հաջորդ հատուկ հրավիրված հյուրն էր սիրված դիմահարդար Հրանուշ Եղոյանը, ով միջոցառման շրջանակներում հյուրերին ներկայացրեց Lancome ապրանքանիշը, ցուցադրեց նոր սեզոնի ամենանորաձև դիմահարդարումներից մեկը՝ կարմիր ստվերաներկերով դիմահարդարումը:

-Ես այսօր կներկայացնեմ Լancome ապրանքանիշը, որը շքեղ է, նուրբ և էլեգանտ: Նաև ներկայացնելու ենք այսօր Divage-ը, որը համեմատաբար նոր ապրանքանիշ է, բայց մեծ քայլերով առաջ շարժվող, – ասաց Հրանուշ Եղոյանը:

Իմ ուղղած 5 բյութի հարցերին Հրանուշի պատասխանները այսպիսին էին.

D`NA – Ի՞նչ է նոր սեզոնի համար առաջարկում բյութի ինդուստրիան, ի՞նչն է լինելու նորաձև 2018 – ին:
Հրանուշ Եղոյան – Այս տարի ինչպես և նախորդ տարիներին ակտուալ է այն, ինչը սազում է ձեզ, այն ինչն ըդգծում է ձեր գեղեցկությունը և դարձնում ավելի ինքնավստահ : 😊
Ես միշտ այն կարծիքին եմ, որ հետևելով տենդենցներին՝ չպետք է դառնալ նրանց գերին:
Ինչ վերաբերվում է դեկորատիվ կոսմետիկային, նորաձև է շատ 80-ականների (դիսկո) ոճը: Ակտուալ են մետալիկ փայլող աչքերը և շուրթերը, իսկ դեմքը՝ անփայլ:

 
D`NA – Հոնքերի ո՞ր տեսակն է ակտուալ լինելու 2018-ին:
Հրանուշ Եղոյան – Նոր սեզոնին ծավալուն հոնքերը զիջում են իրենց դիրքերը և ավելի ակտուալ են դառնում բնական և խնամված հոնքերը, նաև այն ինչ ներդաշնակ է ձեր դիմագծերի հետ:

D`NA – Ձեր կարծիքով կինը ո՞ր կոսմոտիկ միջոցների վրա չպետք է խնայի գումար:
Հրանուշ Եղոյան – Միանշանակ այն նյութերի, որոնք շփում ունեն անմիջապես մաշկի հետ և կարող են ներս թափանցել ծակոտիների միջոցով:
Իսկ առհասարակ ես կարծում եմ, որ կինը չպետք է խնայի իր վրա: 😉


D`NA – Ձեր ամենա – ամենաֆավորիտ բյութի-պրոդուկտը:
Հրանուշ Եղոյան – Այդ առումով ես ինձ համարում եմ «շոփոհոլիկ», սիրում եմ ամեն ինչ և շատ:

D`NA – Ձեր մասնագիտական կարգախոսը:
Հրանուշ Եղոյան – Ինձ համար սկզբունքային է, որ կինը սիրի իր անձը, իր արտաքինը: Աշխատելով վիզուալ գեղեցկության վրա՝ լցնի իր ներաշխարհը:

 

Facebook Comments