Գինի վայելելու 5 լավագույն վայրերը Երևանում

  • Home
  • EAT and DRINK
  • Գինի վայելելու 5 լավագույն վայրերը Երևանում

Հայերը սիրում են գինի խմել… Գինի են սիրում նաև մեր մայրաքաղաքի հյուրերը… Այս պահանջարկից ելնելով էլ՝ մեր քաղաքում ավելացել են գինի խմելու վայրերը ու նոր շունչ հաղորդել՝  ձևավորելով գինու մշակույթի մի նոր ձևաչափ: Մեր LIFESTYLE բաժնի ղեկավար Մարգարիտա Ավագյանը այցելել ու առանձնացրել լավագույն վայրերը Երևանում, որտեղ խորհուրդ է տալիս գինի խմել ու լավ ժամանակ անցկացնել:

In Vino

Այս հաստատությունում ավելի քան 700 տեսակի գինի կա աշխարհի տարբեր անկյուններից՝ Վրաստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից և այլն: InVino-ում գավաթով գինու մեծ տեսականի կա: Այստեղ նաև առաջարկում են պանիրներ Ֆրանսիայից, Իտալիայից և Գերմանիայից:

Tapastan

Սարյան փողոցը մի քանի տարվա ընթացքում Երևանի ամենաաղմկոտ փողոցներից մեկը դարձավ: InVino-ի հարևանությամբ ևս մեկ հաստատություն է ճանաչում ձեռք բերել իր գինու հավաքածուով: Tapastan-ը գինիների ընդարձակ տեսականի ունի, որին ավելանում են տապասն ու պինչոսը՝ գինու խորտիկներն ու բուտերբրոդները:

 

Santa Familia

Santa Familia-ն բացարձակ նոր տիպի խանութ է, իր տեսակի մեջ եզակի Երևանում: Այն պարզապես խանութ անվանելն այնքան էլ ճիշտ չէ: Այն բաժանված է չորս մասի: Առաջինը գինու բաժինն է: Դարակներում տարատեսակ գինիներ են ներկայացված Արգենտինայից, Չիլիից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից, հայկական գինիների տպավորիչ հավաքածու կա:

WineRepublic

Եվս մեկ հաստատություն գինու սիրահարների համար՝ Wine Republic: Այստեղ ներկայացված են գինիներ ինչպես Հին, այնպես Նոր Աշխարհից. Իտալիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Չիլի, Ավստրալիա:

Enoteca EVN

Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող այս փոքր հաստատությունում աշխարհի տարբեր անկյուններից ավելի քան 500 տեսակի գինի կա: Երկու հարկի բարձրությամբ պատի վրա տեղ են գտել գինիներ Գերմանիայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից և նույնիսկ Լիբանանից:

Facebook Comments