ԱՄԱՆՈՐԻՆ ՆՎԻՐԻ՛Ր ԺԱՄԱՑՈՒՅՑ ICE WATCH-ԻՑ. ՆՎԻՐԻ՛Ր ՍԵՐ

Ահա և եկել է տարվա ամենակախարդական, ամենաընտանեկան ու տաքուկ  տոների շրջանը, երբ յուրաքանչյուրս առիթ ունի ևս մեկ անգամ ամենավառ ձևով արտահայտելու սերը դեպի իր մտերիմներն ու ընկերները… Ահա և եկել է այն շրջանը, երբ յուրաքանչյուրս ուզում է առանձնանալ իր նվերով և ուրախություն պարգևել այն մարդկանց, ում սիրում է…

Mashroom-ը ցանկանում է մի փոքր հուշում անել. Եթե ցանկանում եք նվիրել մնայուն, երկարակյաց, որակյալ, բայց միևնույն ժամանակ անչափ ոճային ու գեղեցիկ նվեր՝ այցելեք Dalma Garden Mall-ում տեղակայված  ICE WATCH ժամացույցների սրահ, որտեղ կգտնեք ամենայուրօրինակ դիզայնով ժամացույցները՝ թե՛ սպորտային, թե՛ դասական ոճի, վառ ու հյութեղ գույներով, այդքան թրենդային գլիթերներով պարուրված… Ընտրությունն իսկապես լայն է ու բազմաոճ: Մնում է միայն որոշել, թե 2018-ին որն է լինելու Ձեր և Ձեր սիրելիի, Ձեր ընտանիքի, Ձեր ընկերների ոճը ու գտնել այդ տարբերակը այդքան գեղեցիկ տեսականու մեջ:

               

Facebook Comments