5 նվերի լավագույն տարբերակ EQUIP JEWELRY ARMENIA-յից Ամանորին

  • Home
  • FASHION BY MARIANNA
  • 5 նվերի լավագույն տարբերակ EQUIP JEWELRY ARMENIA-յից Ամանորին

Երևանի ամենասրտում՝ Հյուսիսային պողոտա  10/1 հասցեում, բոլորովին վերջերս բացվել է գեղեցիկ ու ոճային մի սրահ, որտեղ ներկայացված են 5 համաշխարհային ապրանքանիշերի զարդեր պատրաստված բնական, թանկարժեք ու կիսաթանքարժեք մետաղներից ու քարերից: EQUIP JEWELRY ARMENIA-ն է: Վայր, ուր Ձեզ դիմավորում են ժպիտով ու ջերմությամբ, մանրակրկտորեն բացատրում յուրաքանչյուր զարդի մշակման ընթացքը և վարակում իրենց սիրով դեպի սեփական աշխատանքը: EQUIP JEWELRY ARMENIA-ն հանդիսանում է NATURE BIJOUX, DYRBERG/KERN, ZSISKA, ORI-TAO, FRANCK HERVAL միջազգային շուկայում հայտնի բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Նկարներում կգտնեք զարդեր, որոնք ինքս եմ ընտրել, որպես 5 նվերի լավագույն տարբերակ Ձեր և Ձեր սիրելիների համար: Զարդերը պատրաստված են բնական հումքից ու ապշեցնում են իրենց գեղեցկությամբ:

  1. NATURE BIJOUX ֆրանսիական ապրանքանիշ է: Այս կոմպլեկտը, ինչպես և ապրանքանիշի ամբողջ տեսականին պատրաստված է ձեռքով բնական նյութերից, որոնք արդեն ավելի քան 30 տարի է բրենդի դիզայներները օգտագործում են գեղեցիկ և յուրօրինակ զարդեր պատրաստելու նպատակով: Կոմպլեկտը պատրաստված է դալմատյան հասպիսից և սադափից:
  2. DYRBERG/KERN դանիական ապրանքանիշ է, որը արտադրում է շքեղ հավաքածուներ իսկական լեդիների համար: Զարդերը պատրաստվում են պողպատից, բազմաշերտ արծաթապատվում և ոսկեպատվում, որից հետո ավելացվում են SWAROVSKI բյուրեղները: Բրենդը ներկայանում է կոմպլեկտների լայն տեսականիով, որոնք իր մեջ ներառում են նաև ժամացույցներ:
  3. ZSISKA ապրանքանիշի դիզայները հոլանդացի Սիսկա Շիպպերսն է: Նա ստանում է ամենաօրիգինալ զարդերը կիսաթափանցիկ կաուչուկից, որը անցնում է 40 էտապի մշակում: Կոմպլեկտը, որ ես եմ կրում պատրաստված է ոսկու թիթեղներից, որոնք նրբորեն ծածկում են բնական կաուչուկի շերտը:
  4. ORI-TAO-ն ֆրանսիական ապրանքանիշ է, որի հիմնական նյութը անագն է, պատված 925 կարգի արծաթով 10 միկրոն հաստությամբ: Այս զարդերը տարբերվում են իրենց դիզայներական լուծումներով ու յուրահատուկ դետալներով, որոնք կրող կինը չի կարող աննկատ անցնել… Ես կրում եմ գեղեցիկ կոմպլեկտ, բաղկացած ականջօղից, թևնոցից ու վզնոցից, որոնց առանձին դետալներ պատված են ոսկով:
  5. FRANCK HERVAL ֆրանսիական ապրանքանիշի զարդերը իրենց մեջ են ներառում բնական էկզոտիկ նյութերի, տեքստիլի, գունավոր էմալի, կաուչուկի, Swarovski բյուրեղների շլացնող համադրությունը: Ամանորին այդքան արդի վառ կապույտի երանգը ունեցող այս կոմպլեկտը կօգնի յուրաքանչյուր կնոջ լինել ուշադրության կենտրոնում ողջ տոնական գիշերվա ընթացքում: Կոմպլեկտը պատրաստված է անագից, ոսկեպատ է և էմալապատ:
Facebook Comments