ԵՎԱ ԼՈՆԳՈՐԻԱՅԻ, THE PUSSYCAT DOLLS -ի և այլ աստղերի հայազգի դիմահարդարը. ՌՈԲԵՐՏ ՄԻՆԱՍՅԱՆ

  • Home
  • MAGIC BEAUTY BY DNA
  • ԵՎԱ ԼՈՆԳՈՐԻԱՅԻ, THE PUSSYCAT DOLLS -ի և այլ աստղերի հայազգի դիմահարդարը. ՌՈԲԵՐՏ ՄԻՆԱՍՅԱՆ

Ռոբերտ Մինասյանը հայազգի դիմահարդար է, ով աշխատում է աշխարհին հայտնի մի շարք աստղերի հետ:

 
Նա բնակվում է Գերմանիայում, ավարտել է Գեմանիայի ամենահեղինակավոր դիմահարդարման ուսումնարաններից մեկը՝ Academy of trend, որը ավարտելուց հետո անմիջապես անցել է աշխատանքի Estee Lauder Company-ում: Աշխատել է նաև MTV Germany -ում և Գերմանիայի The Voice երաժշտական նախագծում, որպես դիմահարդար-ոճաբան :
Ռոբերտի աշխատանքային պորտֆոլիոյում կարելի է տեսնել այնպիսի անուններ, ինչպիսիք են Եվա Լոնգորիան, The Pussycat Dolls խմբի անդամները, Ալլա Պուգաչովան, Քրիստինա Օրբակայտեն, ФАБРИКА խմբի անդամ Ալեքսանդրա Սավելյևան, Թինա Կանդելակին, Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը և այլ աստղեր և հեղինակավոր մարդիկ:
Իսկ հարցին՝ թե ո՞ւմ անունը իր աստղային հաճախորդների ցանկում նա կուզենար տեսնել,  Ռոբերտը նշել է Քիմ Քարդաշյանին: 😉

                        

Facebook Comments