Ամերիկահայ հայտնի դիմահարդար Լիլիթ Քարադանյանի 10 տարի անց իրականացված երազանքը

  • Home
  • BEAUTY TRENDS
  • Ամերիկահայ հայտնի դիմահարդար Լիլիթ Քարադանյանի 10 տարի անց իրականացված երազանքը

Երեկ իր դիմահարդարման վրձինների հավաքածուն մեզ ներկայացրեց աշխարհին հայտնի հայազգի դիմահարդար Լիլիթ Քարադանյանը (@makeupbylilit), ով բնակվում է ԱՄՆ-ում, Լիլիթը տարիներ առաջ նաև ստեղծել էր իր դեկորատիվ կոսմետիկ միջոցները, որոնք անվանել էր “elcie”:

-Դեռ 23 տարեկան էի, երբ ցանկանում էի ստեղծել իմ սեփական դեկորատիվ կոսմետիկ միջոցները (նախքան “elcie”-ի ստեղծումը), իմ երազանքն էր նաև ստեղծել սեփական վրձինների հավաքածուն: Հավատքով լցված և ոգեշնչված էի, բայց չէի կարողանում գտնել այն, ինչ ուզում էի, այնպես որ մի կողմ դրեցի այդ միտքը: Անցել է շուրջ 10 տարի, և իմ երազանքը իրականացել է, և ես ներկայացնում եմ իմ վրձինների հավաքածուն, որն իր մեջ ներառում է 13 շքեղ վրձիններ:

     

Facebook Comments