10 ԱՆԿԵՂԾ ՀԱՐՑ NAIRIA ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԴԻԶԱՅՆԵՐԻՆ. ԱԴՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

  • Home
  • FASHION BY MARIANNA
  • 10 ԱՆԿԵՂԾ ՀԱՐՑ NAIRIA ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԴԻԶԱՅՆԵՐԻՆ. ԱԴՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ադրինե Գրիգորյանը բժիշկ է առաջին հերթին: Երբ իմացա այդ մասին, առաջին հերթին մտքովս անցավ Անտոն Պավլովիչը… Չեխովը, բնականաբար: Մերօրյա իրականությունում գլոբալիզացիայի արդյունքում կյանքի ռիթմն այնքան է փոխվել, որ միջազգային հարթակներում դժվար է գտնել գործունյա մեկին, ով մեկ մասնագիտություն ունի, կամ մեկ հոբբի, կամ մեկ զբաղմունքի դաշտ… Մարդիկ դարձել են կոսմոպոլիտ, պոլիգլոտ ու “բազմաֆունկցիոնալ”… Սա ինձ չի կարող չուրախացնել իբրև բանասերի, ով բլոգեր ու հայ արտադրողների հարթակի ղեկավար է միաժամանակ :D

Ադրինեն երիտասարդ է ու հաջողակ, իր անչափ տաղանդավոր սկեսրոջ` նկարչուհի Նաիրա Աղախանյանի հետ հիմնադրել է NAIRIA հայկական ապրանքանիշը, որը զբաղվում է արվեստին մոտ հագուստի ստեղծմամբ` նախագծումից մինչև վերջնական ձեռագործ շտրիխներ, որոնք այս ստեղծագործական տանդեմը վերցնում է Նաիրա Աղախանյանի կտավներից:

NAIRIA-ն ևս մեկ անգամ փաստում է` նորաձևությունը արվեստ է և, որքան արվեստին մոտ, այնքան ավելի լավ: Նորաոճ ձևվածք, թանկարժեք գործվածքներ, ձեռագործ աշխատանք… Ահա այն երեք հաջողության գրավականները, որոնք NAIRIA-ն առանձնացնում են տեղական արտադրանքով զբաղվող բրենդներից ու այդքան սիրելի դարձնում առանձնացվել սիրող մարդկանց շրջանում:

Նորաձևությունը սիրել եմ միշտ

NAIRIA-ն տարբերվում է իր 2 ուղղություններով` ծաղկային ու ազգային

Ոգեշնչվում եմ իմպրեսսիոնիստների աշխատանքներով

Սիրած նկարիչը Պաբլո Պիկասսոն է

Սիրած քաղաքը Փարիզն է

Մանկության ամենավառ հիշողությունը Դիսնեյլենդ այցելությունն է

Լավագույն նորաձևության Տունն եմ համարում Dolce&Gabbana-ն

Մայրության ոսկե կանոնը խիստ գրաֆիկում կիրակի օրերը պարտադիր ընտանիքին նվիրելն է

NAIRIA-ի վրա աշխատում են 2 ծայրահեղ տարբեր, բայց միևնույն ժամանակ միասին հեշտ աշխատող ու համախմբված կանայք

Instagram-ում խորհուրդ եմ տալիս հետևել @med__life էջին

                        

Facebook Comments