Ո՞ւր գնալ երևանցի տղամարդկանց հարդարվելու. 4 բարբերշոփ մեր քաղաքում

  • Home
  • IN THE CITY
  • Ո՞ւր գնալ երևանցի տղամարդկանց հարդարվելու. 4 բարբերշոփ մեր քաղաքում

Բարբերշոփերի մշակույթը նոր է Երեւանում, այստեղ են գալիս հայ տղամարդիկ, ովքեր հետևում են խնամված լինելու, գեղեցիկ սանրվածք և մորուք ունենալու տենդենցներին: Lifestyle by Margo խորագրի հեղինակ Մարգարիտա Ավագյանը առանձնացրել է 4 բարբերշոփ Երևանում, որտեղ անհրաժեշտ է այցելել հենց այսօր:

1. Firm-ը  տղամարդկանց վարսավիրանոցների ցանց է: Այն ներկայանում է խստաոճ ինտերիերով: Այստեղ տղամարդիկ կարող են սափրվել, մազերը կտրել, մորուքը կարճացնել: Այստեղ հաճախորդներին մատուցվում է անվճար վիսկի, թեյ, սուրճ կամ գարեջուր: Ի դեպ, վարպետի մոտ կարելի օնլայն գրանցվել: Սրահում մազերի, մորուքի խնամքի միջոցներ են վաճառվում եւ սափրվելու գործիքներ: Firm-ում կտրվածքը արժե 8000 դրամ, իսկ մորուքի շտկումը՝ 5000 դրամ:

2. Rof-ը ընդամենը մեկ տարեկան է: Ծառայությունների ցանկում են՝ կտրվածքը, սանրվածքը, մորուքի շտկումը, կոսմետոլոգիան, ձեռքերի եւ ոտքերի մատնահարդարումը: Մինչ իրենց հերթը հասնելը, հաճախորդները կարող են հեռուստացույց դիտել, խաղային հավելվածներ կամ շախմատ խաղալ, վիսկի խմել, սուրճ ըմպել: Կտրվածքի գները նույնն են, ձեռքերի մատնահարդարումն արժե 6000 դրամ, ոտքերինը՝ 12000 դրամ:

3. Dude’s-ը տղամարդկանց լավ վարսավիրանոց է ոչ միայն կտրվածքի համար, այլ նաև լավ սպասարկման ու հյուրասիրության:  Այստեղ հյուրասիրում են համեղ սուրճով և ռոմով:  Այն ամենն, ինչ տղամարդուն անհրաժեշտ է՝ ուտել, խաղալ և իրեն կարգի բերել: Ծառայությունների սպեկտորն այնքան էլ լայն չէ, ձեր մազերը կկտրեն 6000 դրամով, մորուքին ձև կտան 4000-ով, իսկ կսափրեն 5000 դրամով:

4. G.K. Barber Shop-ը Երեւանում բացված առաջին դասական բարբերշոփերից է: Հաճախորդներին սպասարկում է ինքը՝ հաստատության հիմնադիրը: Նրա աշխատանքը նման է վիրաբուժական վիրահատության՝ կողքին կանգնած է օգնականը, որը գործիքներն է փոխանցում: Սրահի ինտերիերն ավելի շատ ինչ-որ ժամանակ մոռացված իրերի թանգարան է հիշեցնում՝ հին փոստարկղ, հակագազեր, խորհրդային պաստառներ, ավտոպահեստամասի տեսքով լվացարանակոնք… Այստեղ վիսկի, ռոմ, սուրճ չեն մատուցում, փոխարենը ծառայության գները զգալիորեն ցածր են: Կտրվածքը 3000 դրամ արժի, մորուքի շտկումը՝ 2000:

Facebook Comments