10 ՊԱՏՃԱՌ ԱՄԵՆ ՕՐ ԱՅՑԵԼԵԼ ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ

  • Home
  • EAT and DRINK
  • 10 ՊԱՏՃԱՌ ԱՄԵՆ ՕՐ ԱՅՑԵԼԵԼ ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ

  1. Նախաճաշ Մալոկկոյում կամ Բյուրակրատ գրախանութ-սրճարանում:

Քաղցրավենիքով թե գրքով, ընտրեք ինքներդ, բայց առավոտը սկսել երևանյան կոլորիտով պարուրված փողոցում գտնվող այս երկու գեղեցիկ վայրերում ուղղակի անհրաժեշտ է dolce vita-յի գաղափարախոսությունը գնահատողների համար:

 2. Արվեստին մոտ գտնվել:

Սարյան փողոցի վրա են գտվնում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Կոմպոզիտորների (շատ գեղեցիկ) տունը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը և, ինչպես նշեցինք, Բյուրոկրատ գրախանութ-սրճարանը, որտեղ կարելի է վայելել այն բոլոր գեղեցիկ տպավորությունները, որոնք Ձեզ վրա գործեցին այս փողոցի հիասքանչ շինություններն ու նրանց նախկին բոհեմային բնակիչները:

3. Հայ դիզայներների մոտ շոփինգ անել:

Արդեն Օպերայի կողմից դեպի Սարյան փողոց քայլելիս աչքդ է  հառնում սև ու սպիտակ մի ցուցանակի՝ քաղաքի ամենաոճային աղջիկներին քաջ հայտնի The Workshop բրենդի ցուցանակն է, որից էլ սկսվում է Սարյանի ֆեյշն պատմությունը: Այնուհետև իր կոնցեպտով տարբերվող Մուրաբա-ն է, Bow-X-ը և, իհարկե, ամենահայտնի և պահանջված Anahit Simonyan Fashion Studio-ն, որը սիրված է անկախ տեղակայման վայրից: Այցելեք Սարյան շոփինգի հայ դիզայներներից ամենանորաձև լուքը ստանալու համար:

  

4. Տնային դեկորներ գնել:

Laura Ashley, Mon Amie, ու էլի Muraba. Այցելեք այս երեք գեղեցիկ անկյունները նվերներ ընտրելու, տան ձևավորումը թարմացնելու ու պարզապես գեղեցիկի հետ մեկ անգամ ավել առընչվելու համար:

5. Ճաշել MARTIROS-ում:

Ասիական խոհանոց, հետաքրքիր ինտերյեր, լավ միջավայր այն մարդկանց համար, ովքեր սիրում են “ուրիշ” տեղեր գնալ ու համեղ սնվել:

 6. Գնել ամերիկյան բրենդային կոսմետիկա Անաստասիա Բյութի Բուտիկում:

Սարյան 25 հասցեում գործում է մի անկյուն, որտեղ կարող եք գտնել այն բոլոր ամերիկյան ապրանքանիշերի ապրանքները, որոնք հաճախ դժվար է լինում գտնել մեր քաղաքում:

7. Վերանորոգել կամ գնել տեխնիկա:

Երևանցի տղամարդկանց համար Սարյանը տարիներ շարունակ հանդիսանում է կոմպյուտեր կամ հեռախոս գնելու, վաճառելու և, իհարկե, վերանորոգելու ամենալավ վայրը: (no fashion, only hardcore)

8. Վերանորոգել կոշիկները բարձրակարգ կոշկակարի մոտ:

Ասում են, լավագույն կոշկակարը Երևանում աշխատում է հենց այստեղ, Սարյան փողոցի դալաններից մեկում: Մի հեգնեք, սա կարևոր ու օգտական տեղեկություն է, հաստատ մի օր պետք կգա ;) (На Ла-бу-те-нах :D )

 

9. Երեկոյան ընթրիք ու գինի վայելել տասնյակ սրճարաններից մեկում:

Դե ընտրեք… Invino, Tapastan, Voskevaz, Almond, Hanz&Franz, Wineburg, Martiros ու էլի համեղ ու cozy վայրեր կատարյալ երեկո անցկացնելու համար:

10. Հանդիպել հին ընկերներին ու ծանոթներին: 

Սարյանի ամենակարևոր առանձնահատկությունն էլ, բնականաբար, մարդիկ են, այն երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը, ովքեր կոլորիտ են ստեղծում, գեղեցկացնում են օրդ ու ստիպում վերադառնալ ՏՈՒՆ, որտեղ էլ որ լինես:

Facebook Comments