10 ԱՆԿԵՂԾ ՀԱՐՑ ԴԻԶԱՅՆԵՐԻՆ, ԿԱՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԵՎՈՆԻ ՄԱՍԻՆ. LIGHT AFFECT

  • Home
  • FASHION BY MARIANNA
  • 10 ԱՆԿԵՂԾ ՀԱՐՑ ԴԻԶԱՅՆԵՐԻՆ, ԿԱՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԵՎՈՆԻ ՄԱՍԻՆ. LIGHT AFFECT

Light Affect հայկական բրենդի հիմնադիր և դիզայներ Լևոն Ալաջալյանը շատ է տարբերվում իր հասակակիցներից: Ունի սեփական տեսակետները կյանքի, ապրելակերպի, ճաշակի ու երաժշտության մասին, դե, վերջիվերջո, ունի սեփական ապրանքանիշը, որը համառորեն առաջ է մղում երիտասարդության շրջանում սերը դեպի որակյալ ու օրիգինալ հագուստը արմատացնելու համար: Լևոնը շատ է աշխատում: Ամեն օր կարող ես տեսնել նրան վառված մի նոր երազանքով, գաղափարով, նախագծով, նախաձեռնությամբ… Ու դա իրոք վարակիչ է: Զգում ես, ինչպես ես ինքդ էլ ոգեշնչվում այս տղայի խենթության հասնող ոգևորվածությունից ու հասկանում, որ կարող ես փոխել աշխարհը… Հա, հենց դու, հենց ես, հենց Լևոն Ալաջալյանը: 

P.S. Bold-ով գրված են Լևոնի պատասխանները իմ ոչ այդքան գեղեցիկ մշակում ստացած հարցաշարին… Կարդացե’ք ու սպասե’ք հետագա հարցազրույցների ոչ պակաս հետաքրքիր դիզայներների հետ: #իկսոիկսո #ВашаМаша

Light Affect-ը ծնվել է 2016-ին

Երևանն ինձ համար միակն է

Մանկությանս ամենավառ հիշողությունը մանկապարտեզի манная кашаն-է

Մասնագիտությամբ դիզայներ, որովհետև ցանկանում եմ ստեղծել նորը

Նորաձևության մեջ կարևորը ՆՈՐ ձևն է

Հուզվում եմ, երբ սոխ եմ կտրտում

Ոգեշնչվելու համար ինձ պետք է անհաջողություն

Այսօրվա հայաստանյան երիտասարդության համար մեկ խնդիրը կոմպլեկսն է

Աղջիկների մեջ հավանում եմ պարզությունը

Instagram-ում խորհուրդ եմ տալիս հետևել @crimebydesign էջին

 

 

 

Facebook Comments