Exclusive: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՅ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԽԱՉԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

  • Home
  • LIFESTYLE BY MARGO
  • Exclusive: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՅ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԽԱՉԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

Տիկին Հակոբյան, պատմեք, խնդրեմ, “Հայ Ամերիկյան առողջության կենտրոնի” ստեղծման պատմության մասին:

-“Հայ Ամերիկյան առողջության կենտրոնի” պատմությունը սկսվում է 1997 թվաականից, երբ շատերը դեռ չէին լսել ու չգիտեին, թե ինչ է մամոգրաֆիան: Հասարակությունը դեռ չէր գիտակցում, թե որքան կարևոր է մամոգրաֆիան կրծքագեղձի  քաղցկեղի վաղ ախտորոշման համար: Երկու առաջադեմ կանանց՝ Հայ-Ամերիկյան Մշակույթային Ասոցիացիայի /ՀԱՄԱ նախագահ Ռիտա Պալեանի և այն ժամանակ Սոցապ նախարար Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվեց  Հայ Ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը, որը 2002 թվականին վերանվանվեց «Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոն» հիմնադրամի: Իր ուղու սկզբում, մեր կենտրոնը զբաղեցնում էր ընդամենը մի քանի սենյակ մի հինավուրց շենքի առաջին հարկում, աշխատում էին ընդամենը 20 մասնագետներ՝ ունենալով օրեկան  2-3 այցելուներ, քանի որ մեր երկրում շատերը չէին գիտակցում հետազոտվելու կարևորությունը: Սակայն ամեն տարի մեր կենտրոնը զարգանում և ընդլայնվում էր, շնորհիվ մեր մասնագետների, տեխնոլոգիաների և բուժման մեթոդների բարձր մակարդակի: Եվ այսօր մենք հպարտորեն կարող ենք նշել, որ “Հայ Ամերիկյան առողջության կենտրոնը” հանդիսանում է առաջին և միակ մամոգրաֆիայի կենտրոնը Հայաստանում և տարածաշրջանում, որտեղ անցկացվում է մամոգրաֆիկ հետազոտություն:

-Որքանո՞վ է փոխվել կանանց շրջանում հետազոտվելու մշակույթը “Հայ Ամերիկյան առողջության կենտրոնի” գոյության 20 տարիների ընթացքում: Արդյո՞ք մեր կանայք պատրաստ են պրոֆիլակտիկ հետազոտությունների հաճախել, թե դիմում են բժիշկներին միայն երբ արդեն առկա է խնդիր:

-Դեռ 15 տարի առաջ հայ կինը դիմում էր մասնագետի ծառայություններին միայն անհրաժեշտության դեպքում, այսինքն, երբ արդեն հիվանդությունն առկա էր: Սակայն հիմա պատկերն այլ է: Այսօր հայ կինը հետևում է իր առողջությանը, ավելի ուշադիր է սեփական մարմնի նկատմամբ, ինչը չի կարող չուրախացնել: Հետևել իրեն և այցելել բժշկի դա մշակույթ է: Մեր կանայք սկսել են գիտակցել, որ առողջ ժամանակ  է պետք այցելել բժշկի: Պրոֆիլակտիկ միակ միջոցը ամենամյա հետազոտություններն ու մամոլոգի մոտ այցելություններն են: Զարգացման նախնական էտապում ախտորոշված օնկոլոգիական հիվանդությունները բուժվում են շատ բարեհաջող ժամանակակից դեղերի և վիրահատության օգնությամբ: Գործունեության 20 տարիների ընթացքում Կենտրոնում գրանցված 404,000 այցելուի մատուցվել է ավելի քան 513,000 հետազոտություն: Կենտրոնի բացման օրից մինչև օրս կատարվել է 227,000 կրծքագեղձի հետազոտություն, որից  9938 դեպքերում հայտնաբերվել է քաղցկեղ:  Եվ շնորհիվ վաղ փուլում հիվանդության ճշգրիտ ախտորոշման՝ մենք կարողացել ենք կանխարգելել հիվանդության զարգացումը և փրկել 7400 կյանք:

-Առաջ կրծքի քաղցկեղի բուժման մեթոդները շատ չէին, սակայն այսօր մենք տեսնում ենք դրանց բազմաթիվ տեսակներ, որոնք յուրաքանչյուր պացիենտի համար ընտրվում են, կարելի է ասել, անհատապես: Արդյո՞ք կրծքի քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդները հասանելի են հայ կանանց համար:

-Միգուցե կրկնվեմ, բայց նորից ցանկանում եմ նշել, որ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման միակ մեթոդը պարտադիր պրոֆիլակտիկ հետազոտություններն են: Նախնական էտապում հիվանդության ճշգրիտ ախտորոշման շնորհիվ կինը կարողանում է զերծ մնալ լուրջ հոգեբանական տրավմաներից և ապրումներից, հսկայական ֆինանսական ծախսերից, կրծքի ամբողջական հեռացումից, քիմիաթերապիայից և ճառագայթային թերապիայից:  Լուրջ խնդրի բացահայտման դեպքում, մեր կենտրոնում հնարավոր է իրականացնել կրծքագեղձի քաղցկեղի բուժում տարբեր մեթոդներով, որոնք այսօր օգտագործվում են աշխարհի առաջատար երկրներում:

-Ինչպե՞ս է “Հայ Ամերիկյան առողջության կենտրոնը” հայ կանանց իրազեկում ճիշտ ժամանակին մամոգրաֆիայի հետազոտության դիմելու համար:

-Սեփական ուժերով ու ջանքերով մենք պատմում ենք Հայաստանում բնակվող կանանց այն մասին, թե որքան լուրջ են տվյալ հիվանդության ռիսկերը, ինչպես նաև քաղցկեղի դեմ գլխավոր զենքի՝ բժշկի մոտ պարբերաբար հետազոտությունների մասին: Հենց այդ իրազեկումներն են, որ թույլ են տալիս օգնել կանանց ախտորոշել հիվանդությունը զարգացման նախնական շրջանում և պահպանել առողջությունն ու կյանքը: Մեզ նաև շատ են սատարում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ու USAID ծրագիրը, որոնք ամեն կերպ օգնում են “Հայ Ամերիկյան առողջության կենտրոնին” զարգացման գործում։

Մեր կենտրոնը փորձում է մաքսիմալ օգտակար լինել հասարակության անապահով շերտերին: Այդ իսկ պատճառով, մեր բժիշկները պարբերաբար կատարում են այցեր Հայաստանի մարզեր, ազգաբնակչությանը տրամադրվում են անվճար մի շարք ծառայություններ: Մեր կենտրոնի բժիշկները արդեն կատարել են 348 արտագնա այց, որոնց շրջանակներում հետազոտվել է 21,535 այցելու և մատուցվել է 27,401 ծառայություն:

Վերջին այցելությունը դեպի Արցախ այցելությունն էր, որտեղ մենք հետազոտեցինք ավելի քան 500 մարդու:

-Որո՞նք են այն հիմնական բժշկական ծառայությունները, որոնք Հայ Ամերիկյան առողջության կենտրոնը առաջարկում է այսօր մեր հասարակությանը:

Ամեն տարի “Հայ Ամերիկյան առողջության կենտրոնը” ընդլայնում է մատուցվող ծառայությունների ցուցակը: Կենտրոնում այս պահին ներկայացված են հետևյալ ծառայությունները:

  • Ռենտգեն ճառագայթային և ուլտրաձայնային հետազոտություններ – Թվայնացված մամոգրաֆիա, Կրծքագեղձերի և ավշային հանգույցների սոնոգրաֆիա, Կրծքագեղձի ասեղային ուղեցուցային լոկալիզացիա, Կրծքագեղձի բարակ ասեղային ասպիրացիա՝ բջջաբանական հետազոտությամբ, Վահանաձև գեղձի և  ավշային հանգույցների սոնոգրաֆիա, Ներքին օրգանների սոնոգրաֆիա, Ստորին և Վերին վերջույթների անոթների դուպլեքս սկանավորում
  • Գինեկոլոգիական հետազոտություններ – խորհրդատվություն, արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների ախտորոշում` Pap test, քսուկի հետազոտություն, կոլպոսկոպիա, արգանդի պարանոցի բիոպսիա, էնդոմետրիումի բիոպսիա, տրանսվագինալ սոնոգրաֆիա, հղիության թեստի կատարում, արգանդի պարանոցի դիաէլեկտրոկոագուլիացիա, լարային էլեկտրովիրաբուժական միջամտություն:                                          
  • Ուրոլոգիական հետազոտություններ – խորհրդատվություն , ներքին օրգանների սոնոգրաֆիա, շագանակագեղձի բիոպսիա, ամորձու բիոպսիա, տրանսռեկտալ սոնոգրաֆիա, ամորձու սոնոգրաֆիա, ԲՑԺ, սերմնահեղուկի հետազոտություն                                                               
  • Ընտանեկան բժշկի  – այս ծառայության մեջ մտնող հետազոտությունները ներառում են`ամենամյա ստուգումները, սիրտ – անոթային, թոքային, ստամոքս – աղիքային, միզասեռական,  էնդոկրինոլոգիական, ինֆեկցիոն, քիթ – կոկորդ, նյարդային, ռևմատոլոգիական, համակարգային հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը
  • Ոսկրային հյուսվածքի խտության որոշման (դենսիտոմետրիա)
  • Ատամնաբուժարան – թերապևտիկ, օրթոպեդիկ, վիրաբուժական և մանկական ստոմատոլոգիական ծառայություններ
  • Վիրահատարան – (ընդհանուր վիրաբուժություն, կրծքագեղձի, գինեկոլոգիական և ուրոլոգիական վիրահատություններ, ինչպես նաև քթի, որովայնի առաջնային պատի, ականջախեցու, կրծքի էսթետիկ վիրահատություններ և քթի շնչառության վերականգնում)
  • Լաբորատոր –արգանդի պարանոցի  նախաքաղցկեղային հիվանդությունների ախտորոշում՝ պապ թեստ, ցիտոլոգիա՝ պտուկի արտադրության բջջաբանական հետազոտություն, վահանաձև գեղձի և կրծքագեղձի կիստաների, բարորակ գոյացությունների բարակ ասեղային ասպիրացիա (FNA), շագանակագեղձի սեկրետի հետազոտություն
  • Հոգեբանի ծառայություն – հոգեբանական աջակցություն, որի շնորհիվ այցելուները սովորում են  վերահսկել բացասական հույզերը և ապրումները
  • Մանուալ լիմֆոդրենաժ – կատարվում է հետվիրահատական լիմֆատիկ այտուցների վերացում
  • Դեմքի անոթների և մաշկի պիգմենտացիաների լազերային բուժումպլաստիկ վիրաբույժի հսկողությամբ իրականացվում է  դեմքի և մարմնի անոթների, մաշկի գունավորման (պիգմենտացիաների), անոթային ցանցիկի լազերային բուժում Vbeam Perfecta լազերով:

-Քանի որ մեր ընթերցողները հիմնականում երիտասարդ աղջիկներն են ու կանայք, խնդրում եմ ասել, որ տարիքից է պարտադիր պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնել Ձեր կենտրոնում  և ինչ հաճախականությամբ:

– Կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել՝ հետևելով հետևյալ կանոններին՝

  • Ամսական ինքնազննություն
    6 ամիսը 1 անգամ այց բժշկին /մամոլոգ, օնկոլոգ, գինեկոլոգ/
    Կրծքագեղձի սկրինինգ քննություն

Կրծքագեղձի սկրինինգ քննությունն իրականցվում է՝
Մինչև 35տ կանանց – կրծքագեղձի ուլտրաձայնային զննություն /սոնոգրաֆիա/
35-40տ. կանանց – ամենամյա սոնոգրաֆիկ զննություն` մեկ հենքային մամոգրաֆիկ զննությամբ
40-50տ. – ամենամյա կրծքագեղձի ուլտրաձայնային զննություն, որը ամեն 2 տարին մեկ ուղեկցվում է մամոգրաֆիկ հետազոտությամբ
50տ. բարձր – ամենամյա մամոգրաֆիկ զննություն:

-Госпожа Акопян, расскажите об истории создания «Армяно-американского центра здоровья»  в Ереване?

-История клиники «Армяно-американский центр здоровья» начинается с 1997 года, когда многие не слышали и не знали, что такое маммография. В обществе не осознавали, насколько маммография важна при ранней диагностике рака молочной железы. Усилиями двух передовых женщин – председателя Армяно-американского культурного союза Риты Палеан в тот период министром Социальной Защиты Грануш Акопян –  был создан армяно-американский маммографический центр, который в 2002 году был переименован в «Армяно-американский фонд здоровья». В самом начале наш центр занимал всего несколько кабинетов на первом этаже старенького здания, работали всего 20 специалистов, а посещали нас в день по 2-3 пациента, так как в стране еще не осозновали необходимость обследования. Но с каждым годом  наш центр расширялся и развивался благодаря высокому качеству технологий и методов лечения, а также внимательному и чуткому отношению врачей к пациентам. И сегодня мы можем с гордостью отметить, что «Армяно-американский центр здоровья» является первым центром, осуществляющим маммографическое обследование в Армении.

-За 20 лет существования  «Армяно-американского центра здоровья» в Армении, насколько изменилась тенденция культуры обследования среди наших женщин? Готовы ли армянки к профилактическому обследованию в клинике,  или же обращаются уже с наличием серьезной проблемы?

-Еще 15 лет тому назад армянская женщина обращалась к услугам специалиста только в случае необходимости, то есть уже с наличием заболевания. Однако сейчас все обстоит по-другому. Сегодня женщина заботиться о своем здоровье, более внимательна к себе и к своему телу, что нас не может не радовать. Ухаживать за собой и посещать врача – это культура. К нашим женщинам пришло осознание того, что обращаться к врачу нужно будучи здоровым. Единственный способ профилактики: ежегодные осмотры у маммолога или регулярные самообследования. Онкология, выявленная в самом начале развития, успешно лечится целым рядом современных препаратов. За 20 лет существования центра 404.000 посетителей мы обследовали более 513.000 раз. С момента открытия Центра было проведено 227.000 обследований молочной железы, из которых 9938 раз была выявлена болезнь рака. Но благодаря своевременной диагностике нам удалось предотвратить распространение болезни и спасти 7400 жизней.

-Раньше схем лечения рака груди было не так много, а сейчас их великое множество, и они подбираются для каждого пациента буквально индивидуально. Современные методы лечения рака молочной железы доступны сегодня армянским женщинам?

-Я снова повторюсь, но должна отметить, что единственный метод предотвратить рак молочной железы – это обязательные профилактические обследования. Диагностирование рака молочной железы на раннем сроке  позволяет женщине избежать серьезных психологических травм и переживаний, огромных финансовых расходов, полного удаления груди, химиотерапии и лучевой терапии.

При выявлении серьезной проблемы в нашем центре доступны разнообразные методы лечения рака молочной железы, которые используются в передовых  странах мира.

Как ААЦЗ оповещает женщин о своевременном обследовании у маммолога?

-Собственными силами и усилиями мы рассказываем жительницам Армении о том, насколько серьезен риск этого заболевания, а также о главном «оружии» против рака груди – регулярных обследованиях у врача. Именно они позволяют выявить заболевание на ранней стадии и сохранить жизнь и здоровье.

К тому же нас очень поддерживают Посольство США и программа USAID, которые всячески помогают развиваться «Армяно-американскому центру здоровья».

ААЦЗ пытается оказать максимальную поддержку необеспеченному слою населения. Врачи Центра совершают выездные визиты в различные районы Армении, где осуществляют бесплатное диагностирование населения. Врачи центра осуществили более 348 выездных визитов, в рамках которых было обследовано 21.535 посетителя и оказано 27.401 услуг. Последняя поездка была осуществлена в Арцах, где нам довелось обследовать более 500 пациентов.

-Какие медицинские услуги предоставляет «Армяно-американский центр здоровья»?

-С каждым годом Центр ААЗ расширяет список предлагаемых услуг. В центре доступны следующие услуги:

  • Радиологические услуги (рентген и ультразвуковые исследования) – цифровая маммография, УЗИ молочных желез и лимфатических узлов, игловая направляющая локализация молочной железы. Аспирация молочной железы тонкой иглой с цитологическим обследованием, УЗИ щитовидной железы и лимфатических узлов, УЗИ внутренних органов, дуплексное сканирование артерий нижних и верхних конечностей.
  • Гинекологические услуги – консультация, диагностика предраковых болезней шейки матки – Pap тест, анализ мазка, кольпоскопия и биопсия шейки матки, эндометрия биопсии, трансвагинальное УЗИ, выполнение теста на беременность, диаэлектроагуляция, ленточное электрохирургическое вмешательство шейки матки.
  • Урологические услуги – консультация, УЗИ внутренних органов, биопсия простаты, биопсия яичек, трансректальное УЗИ, УЗИ яичек, БЦЖ, обследование спермы.
  • Услуги семейного врача – эта услуга включает в себя ежегодные осмотры, обследование и лечение сердечно-сосудистых, легочных, желудочно-кишечных, мочеполовых, эндокринологических, ЛОР, инфекционных, неврологических, ревматологических заболеваний.
  • Определение плотности костной ткани (денситометрия)
  • Стоматологические услуги – терапевтические, ортопедические услуги, а также кабинеты хирурга-стоматолога и детского стоматолога.
  • Хирургические услуги – общая хирургия, операции молочных желез, гинекологические и урологические операции, а также операции передней стенки носа, брюшной стенк, ушной раковины, эстетическая хирургия груди и восстановление носового дыхания.
  • Лабораторные услуги – диагностика предраковых болезней шейки матки (Pap тест) цитология (цитологическое обследование выделений из соска), игловая аспирация кисты щитовидной и молочной железы, доброкачественных опухолей (FNA), обследование секрета простаты.
  • Реабилитационные услуги – психологическая поддержка, благодаря которой посетители учатся контролировать негативные эмоции и переживания.
  • Мануал лимфодренаж – проводится удаление послеоперационной лимфатической опухоли
  • Лазерное лечение сосудов лица и пигментаций на коже – Пластический хирург контролирует сосуды лица и тела, окраску кожи (пигментацию), лазерную обработку сосудистой железы с помощью лазеров Vbeam Perfecta.

Так как  читательницы нашего сайта в основном молодые девушки и женщины, посоветуйте, с какого возраста и как часто нужно проходить обследование у маммолога?

-Рак молочной железы можно предотвратить, соблюдая следующие правила:

Ежемесячные самопроверки

Посещение врача / маммолога, онколога, гинеколога /

Скрининг-обследование молочных желез

Скрининг-обследование молочных желез проводится:

Для женщин до 35 лет – ультразвуковое обследование / сонография /

Для женщин от 35 до 40 лет – ежегодный сонографический осмотр с одним основным маммографическим обследованием

Для женщин от 40 до 50 лет – одноразовое ультразвуковое исследование груди, которое сопровождается маммографическим обследованием каждые 2 года

Для женщин от 50 лет – маммографический осмотр каждый год.

Facebook Comments