2018-Ի ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՆԴԵՆՑՆԵՐԸ

  • Home
  • BEAUTY TRENDS
  • 2018-Ի ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՆԴԵՆՑՆԵՐԸ

Ամեն եկող նոր տարին բերում է իր հետ նոր շունչ, նոր գույներ, տենդենցներ և թրենդեր:

Ես որոշել եմ այսօր անդրադադառնալ այն ամենին, ինչ լինելու է ակտուալ և նորաձև 2018-ին դիմահարդարման արվեստում:

Եվ այսպես 2018-ին դիմահարդարները մեզ խորհուրդ են տալիս նկարել մեր կոպերին համարձակ գծաներկ, և աչքերի դիմահարդարման մեջ օգտագործել վառ ստվերաներկեր:

Cat eye  (կատվե աչքեր) աչքերի դիմահարդարումը ակտուալ է իր բոլոր լուծումներով և տեխնիկաներով: Կան լավ նորություններ գլիտերների սիրահարների համար, սիրելիներս, չարաշահեք այն ինչքան կկամենաք : 😉

Մինիմալիզմի սիրահարների համար. նյուդը կրկին մնում է ֆավորիտների շարքերում՝  հիշեցնելով մեզ, որ խնամված մաշկը արդեն իսկ թրենդ է:

Ի տարբերություն նախորդ տարիներին, երբ մենք ընտրում էինք անփայլ տոնային քսուկները այս տարի ակտուալ են բնական փայլ հաղորդող տոնային քսուկները:

2018 -ին վերադառնում է գունաթափված հոնքերի թրենդը շեշտը մաքսիմալ դնելով վառ ներկված աչքերին:

 

Facebook Comments