ԿԱՐՄԻՐ ՇՐԹՆԵՐԿԻ ԿՈՒԼՏԸ

Հոգեբանները պնդում են, թե առաջինը ինչ նկատում են տղամարդիկ կնոջ հետ ծանոթանալիս դա այն է, թե որքան գայթակղիչ են կնոջ շրթունքները:

Վառ արտահայտված շրթունքները ակամայից գրավում են ուշադրությունը և համարվում են կանացիության և զգացմունքայնության խորհրդանիշ:

Արդյո՞ք բոլոր ժամանակներում  է այդպես եղել: Մենք որոշել ենք փորփրել անցյալը և հասկանալ,թե որտեղ են այն ակունքները, որոնցից ծնվեց  “Կարմիր շրթներկի կուլտը”:

Պարզվում է,որ դիմահարդարման հրաշք գյուտի համար մենք՝ գեղեցկուհիներս, պարտավոր ենք Մեսոպոտամիայի կանանց,ովքեր ապրել են  մ.թ.ա. 4-րդ դարում:

Նրանք մանրեցնում էին թանկարժեք քարերը և դրանց օգնությամբ զարդարում իրենց շուրթերը և աչքերի կոպերը: Իսկ ահա թագուհի Կլեոպատրայի համար մշակվել էր հատուկ բաղադրությամբ շրթներկ,որի օգնությամբ նրա շուրթերի գույնը բոսորագույն  էր:

16-րդ դարում Անգլիայում վառ շուրթերը դարձան անհավանական պոպուլյար բոհեմյան կենսակերպ վարող կանանց շրջանակներում և սա զարմանալի չէ,նրանք ուզում էին նման լինել իրենց թագուհուն:Ելիզաբեթ 1-ինը օգտագործում էր կարմիր շրթներկ:

Ռենեսսանսի այս ժամանակահատվածում ազատամիտ ֆրանսիացիները ջատագովում եին շպարը, ի դեպ, ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիք: Լյուդովիկ 16-րդի թագավորման ժամանակահատվածում ակտուալ էին վառ շուրթերը և դիմափոշին:

Իսկ ահա 18-րդ դարը  շրջադարձային էր կարմիր շրթներկի կյանքում՝ Անգլիայի պարլամենտը ընդունեց օրենք, ըստ որի արգելվում էր կարմիր շրթներկի օգտագործումը, և Անգլիայի թագուհի Վիկտորիան կողմ էր այդ օրենքի ընդունմանը, քանի որ առհասարակ դիմահարդարումը համարում էր  անբարո:Մինչև 18-րդ դարի վերջ Անգլիայում շուրթերը վառ իրավունք ունեին ներկել միայն թատրոնի դերասանները:

Շրթներկյան հաջորդ հեղափոխությունը եղավ 19-րդ դարի 80-անակններին Փարիզում,երբ շրթներկը ներկայացվեց նոր փաթեթավորմամբ,այն ուներ թղթե փաթեթավորում,սա ուներ շոշափելի բացասական կողմ այն հնարավոր չէր պահել պայուսակում:

Եվ միայն  1923 թվականին Ամերիկայում առաջին անգամ արտադրվեց շրթներկ,որը ուներ ուղղահայաց դիրք,երկաթե պանակշարժական առաջատարով:Քիչ ուշ արտադրվեցին արդեն պլաստմասե պանակներով շրթներկերը,բայց արտաքին տեսքը չփոխվեց և կիրարռվում է նաև մեր օրերում:

1950-ականներին ակտուալ դարձան հաստ և վառ շուրթերը,ինչը նպաստեց Կարմիր շրթներկի վերածննդին:Այն համարվում էր սեքսուալության խորհրդանիշ:

Այդ ժամանակահատվածի կինոդիվաները  ևս նպաստեցին կարմիր շրթներկի էվոլիցիային և նրանց շնորհիվ սկիզբ դրվեց “Կարմիր շրթներկի կուլտին”:

Մերիլին Մոնրո, Էլիզաբեթ Թեյլոր, Րիտե Հեյվորդ, Վիվիեն Լի, Օդրի Հեփբերն:

Պարբերաբար փոխվում են տենդենցները նաև դիմահարդարման արվեստում և ամեն եկող նոր շրջան մեզթելադրում է է իր կանոնները՝ նոր գույներ, ձևաչափեր … Եվ միայն Կարմիր շրթներկն է, որ չի ենթակվում ո՛չ փոխվող կանոններին, ո՛չ ձևաչափերին, նա միշտ ակտուալ է, քանի որ հենց այս գույնն է ասոցացվում կանացի իրական ուժի, կրքի և ձգողականության հետ:

 

 

 

 

 

 

Facebook Comments