ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ YOUNG AND BEAUTIFUL 2 ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

  • Home
  • MAGIC BEAUTY BY DNA
  • ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ YOUNG AND BEAUTIFUL 2 ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

“Մեզ հետ երիտասարդ մնալու հնարավորություններդ մեծ են”,- նույն համոզվածությամբ պնդում են Ավանտա նորարական բժշկության կենտրոնի էսթետիկ բժշկության բոլոր աշխատակիցները: Ավանտայի Հերացի 1/1 հասցեում գտնվող նորաբաց մասնաճյուղում նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Young and Beautiful 2 խորագիրը կրող միջոցառումը:

Ներկայացվեցին էսթետիկ բժշկության մեջ ճանաչված Ֆոտոնա և Վիվաչե ընկերությունների վերջին սերնդի սարքավորումները, որոնք թույլ են տալիս ինչպես կանխել ծերացումը, այնպես էլ վերականգնել երիտասարդությունը: Նախորդ երեկույթի ընթացքում ցուցադրված 3 պրոցեդուրաներին այս անգամ ավելացել էր ևս մեկը` EvoShape ԼԻՖՏԻՆԳԸ:

Ընկերության տնօրեն Սեդրակ Ղուշչյանը ներկայացրեց ընկերության տեսլականը և հակիրճ պատմեց Ավանտայի վերջին ձեռքբերումների մասին: Ընկերության հիմնադիր ՀՀ գլխավոր վիրաբույժ-ստոմատոլոգ և իմպլանտոլոգ Կարեն Գրիգորյանը խոսեց իրենց անցած ճանապարհից, իսկ կենտրոնի էսթետիկ բժշկության ծառայության ղեկավար Լիլիթ Թումանյանը ներկայացրեց ցուցադրվելիք պրոցեդուրաների բարձր արդյունավետությունը: Երգչուհի Իվետա Մուկուչյանը կիսվեց իր` Ավանտայի հետ աշխատելու փորձի մասին, պատմեց իր նախընտրած պրոցեդուրաների և Ավանտայի սիրալիր թիմի մասին: Թվով 150 հյուրեր անձամբ ծանոթացան երիտասարդությունը վերականգնող Ավանտայի առաջարկած բացառիկ եղանակներին:

Վիվաչե: Այս պրոցեդուրայի հիմքում 36 ոսկեզօծ բարակ ասեղներով մեկանգամյա օգտագործման գլխիկն է, որը 0,8-4.5 մմ խորությամբ մտնում է մաշկի մեջ` լուսարձակելով ռադիոֆրակցիոն ալիքներ, ինչը խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը: Արդյունքում ունենում ենք երիտասարդ մաշկ: Պրոցեդուրան տհաճ զգացողություն չի առաջացնում, և պահանջում է ընդամենը մի քանի ժամ վերականգնվելու համար: Պրոցեդուրան հարկավոր է կրկնել 4 անգամ և ցուցված է իրականացնել ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ: 3D, 4D ձևաչափերը եկել են անգամ էսթետիկ բժշկության բնագավառ:

Fotona 4D-ին դեմքի մաշկի երիտասարդացման բացարձակ արդյունավետ չորս հաջորդական լազերային պրոցեդուրաների շղթա է: Intraoral lifting-ը ջերմային ազդեցության շնորհիվ բերանի խոռոչից կրճատում է այտերի ներքին խորը շրջանները: Frac 3 տեխնոլոգիական նորամուծության շնորհիվ մաշկի մեջ մանր սյունաձև վնասվածքներ է առաջացնում, մաշկը սկսում է վերականգնվել և թարմանալ։ Շնորհիվ շրջապատող առողջ հյուսվածքների՝ վերականգնումը իրականանում է շատ արագ։ Piano-ը խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը, իսկ LightPell-ը իրականացնում է սառը և թեթև պիլինգ:

Evoshape ԼԻՖՏԻՆԳ`դեմքի մաշկի երիտասարդացում, միմիկական և տարիքային կնճիռների կրճատում բարձր հաճախականությամբ ռադիոֆրակցիոն ճառագայթների ազդեցությամբ: Պրոցեդուրան ենթադրում է 8 այցելություն: Այցերը պետք է կրկնել շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ: Առաջին 4 այցից հետո պահանջվում է մեկամսյա ընդմիջում: HIFU ԼԻՖՏԻՆԳ` կախված և ծերացած մաշկի ոչ վիրահատական ձգում ընդամենը մեկ այցելությամբ, իդեալական լուծում 45-ն անց այն կանանց համար, որոնց մոտ գրավիտացիոն ուժի ազդեցությամբ տեղի են ունեցել դեմքի ուրվագծի փոփոխություններ: Ռադիոֆրակցիոն ալիքը, ներթափանցելով մինչև 13 մմ խորությամբ, շրջանցելով մաշկի արտաքին շերտը, աշխատում է բացառապես մկանային շերտի հետ, կրճատելով դրա մակերեսը: Երեկույթի 4 հյուրեր խաղարկության արդյունքում ստացան ցուցադրվող 4 պրոցեդուրաներից անվճար օգտվելու հնարավորություն:

Young and Beautiful կոնցեպտի գովազդային արշավի դեմք` երգչուհի Իվետա Մուկուչյանն էլ հենց հանեց այդ երջանիկների անունները: Շնորհանդեսն ուղեկցվեց Dj Donz-ի թեմատիկ ռիթմերով: