ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ “3 ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԿԱՏԱՐՅԱԼ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ” ԴԱՍ-ՍԵՄԻՆԱՐԻ ՎԱՐՈՂ, ԴԻՄԱՀԱՐԴԱՐ ՍԱԹԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ

  • Home
  • MAGIC BEAUTY BY DNA
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ “3 ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԿԱՏԱՐՅԱԼ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ” ԴԱՍ-ՍԵՄԻՆԱՐԻ ՎԱՐՈՂ, ԴԻՄԱՀԱՐԴԱՐ ՍԱԹԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ

Սաթի Պողոսյանի ձեռագիրը տարբերվող է ու հայտնի ոճային հայ աղջիկների շրջանում, նա հանդիսանում է Երևան քաղաքի լավագույն դիմահարդարներից մեկը, ում դասընթացները մշակված են թե՛ սկսնակների, թե՛ կայացած դիմահարդարների համար: Շուտով Reverso Duo Project Management ընկերությունը կկազմակերպի իր թվով առաջին մասշտաբային նախագիծը. որը կվարի հենց Սաթին: Այս նախագիծը միտված օգնել դիմահարդարներին ծանոթանալ այն մասնագիտական նրբություններին, որոնք իրենց կօգնեն կատարյալ ամանորյա դիմահարդարում ստանալ և գեղեցիկ էմոցիաներ պարգևել իրենց հաճախորդներին գալիք տոներին… Իսկ թե ինչ տեխնիկական լուծումներ կառաջարկի Սաթին օրվա մասնակիցներին, պարզեցինք հարցազրույցի ընթացքում:

Mashroom: Սաթի, խնդրում եմ պատմել Ձեր անցած ուղու մասին, իբրև դիմահարդար:

Saty Poghosyan: Սկսել եմ զբաղվել դիմահարդարմամբ 11 տարի առաջ, սովորել եմ Սերգեյ Զվերևի Ակադեմիայում Հրանուշ Եղոյանի դասարանում: 2007 թվականին անցել եմ աշխատանքի Էսթետ գեղեցկության սրահ, որտեղ էլ աշխատում եմ մինչ օրս: Ուրախությամբ պիտի նշեմ, որ երկու անգամ առիթ եմ ունեցել մասնակցելու հանրահայտ դիմահարդար Նանառա Բերեզինայի մոտ`Մոսկվայում և Երևանում, ով Վարսահարդարման և դիմահարդարման Եվրոպայի առաջնության ժյուրիի կազմում է: Մասնակցել եմ այդ առաջնությանը և խմբակային աշխատանքի մեջ օգնել եմ Հայաստանի թիմին նվաճել 3-րդ տեղը, քանի որ իմ աշխատանքը 100 մասնակիցների մեջ 11-րդն էր:

Mashroom: Ի՞նչ դիմահարդարման տեխնիկաներ կառանձնացնեք, որպես Ձեր ֆավորիտները:

Saty Poghosyan: Ես կցանկանայի հատկապես նշել Նյուդ դիմահարդարումը, որն առավել բնական է ու նուրբ, քանի որ կարծում եմ, որ դիմահարդարումը չպետք է առանձնանա կնոջ դեմքից. երբ նայում ես կնոջ դեմքին, պիտի տեսնես գեղեցիկ կին, ոչ թե գեղեցիկ դիմահարդարում: Ես սիրում եմ ընդգծել հաճախորդներիս գեղեցիկ դիմագծերը և այնպես շտկել թերությունները, որ դա չերևա:

Mashroom: Ի՞նչ է մեզ սպասվում դեկտեմբերի 3-ին:

Saty Poghosyan: Դեկտեմբերի 3-ը լինելու է շատ տոնական օր. ես սովորեցնելու եմ ներկա գտնվող դիմահարդարներին ստանալ շքեղ ամանորյա դիմահարդում՝ օգտագործելով քոնթուրինգի տեխնիկան, շատ գլիթերներ և արտահայտիչ թարթիչներ, միևնույն ժամանակ չծանրացնելով դեմքը, ստանալով նուրբ արդյունք: Վստահ եմ, որ այս դաս-սեմինարը շատ տեսակտներ կփոխի և տոնական օրերին կօգնի սեփական հաճախորդներին տեսնել նորովի և ստանալ նոր վառ կերպարներ: