The Hidden Side of your project… կամ Ի՞նչ է Reverso Duo Project Management-ը

  • Home
  • Uncategorized
  • The Hidden Side of your project… կամ Ի՞նչ է Reverso Duo Project Management-ը

2017-ի աշնանը երկու կարիերայի ջատագովներ՝ Դիանա Գասպարյանն ու Մարիաննա Քաբաբյանը, նախաձեռնեցին ստեղծել Reverso Duo Project Management կազմակերպությունը, որը հանդիսանում է հայաստանյան շուկայում նոր ու բացառիկ մի կոնցեպտ:

-Ի՞նչ եք դուք անում:

Դիանա-Մենք կազմակերպում ենք ամենատարբեր ոլորտներին վերաբերող թեմատիկ թրեյնինգներ, որոնք ավելին են, քան ուսուցողական թրեյնինգների ձևաչափում տեղավորվող կոնցեպտները: Մեր ֆորմատը աննախադեպ է և հետաքրքիր հասարակության ամենալայն շերտերի համար, քանի որ մատուցվող նեղ մասնագիտական նյութը մատուցվում է գեղեցիկ «փաթեթավորմամբ» և ձևավորմամբ…

Մարիաննա-Մեր կարգախոսն է՝ “The hidden side of your project”, այսինքն, մենք պատրաստվում ենք իրականացնել պոտենցիալ գործընկերոջ նախագծի այլ, թաքնված կողմի կազմակերպումը, այն կուլիսային աշխատանքի կազմակերպումը, որը մեծ ջանքեր է պահանջում և տալիս է մարքեթինգային առումով լավ արդյունքներ:

-Իսկ եթե ավելի մանրամասն…

Դիանա-Reverso Duo-ն եզակի է հայկական շուկայում իր կողմից մշակված ձևաչափով, այն առաջարկում է պոտենցիալ հաճախորդին իրականացնել թրեյնինգներ՝ մատնանշելով սեփական բիզնեսի ուժեղ կողմերը, շեշտը դնելով իր լավագույն մասնագետի հմտությունների վրա, ցուցադրելով սեփական առավելությունը մրցակիցների նկատմամբ: Մենք կկատարենք թեմայի ընտրությունը և մշակումը (հաշվի առնելով բիզնեսի առանձնահատկությունները և պատվիրատուի պահանջները), կմշակենք թրեյնինգի ֆորմատը, գունային գամման և տարածքի ձևավորումը (հաշվի առնելով տվյալ կազմակերպության բրենդբուքի գունային լուծումները և միջոցառման թեման):

Մարիաննա-Փնտրե՛ք մեզ սոցիալական ցանցերում, Facebook.com/reversoduoproject; Instagram.com @reversoduoproject; Gmail.com reversoduoproject@gmail.com

9 6 8 5 4 3 2 1