I Dream of a Dragon – New SS 2018 collection by Petoor

Հեռավոր Արևելքի դիցարանում վիշապը տիեզերքի չորս ուղղությունները պաշտպանող առասպելական էակներից մեկն է. Կարմիր թռչունը կամ Փյունիկը՝ հարավի, Վիշապը՝ արևելքի, Կրիան՝ Հյուսիսի և Վագրը՝ արևմուտքի: Վիշապը թե՛ ճապոնական և թե՛ չինական առասպելներում նույնականացվում է գարնան հետ, խորհրդանշում պատանու՝ երիտասարդ տղամարդու արական էներգիան, այն աջակցում ու պահպանում է երկիրը, վիշապը անձրևի տիրակալն է, անձրև, որ խորհրդանշում է կայսրության հզորությունը:

Petoor SS 2018  I Dream of a Dragon հավքածուի հերոսուհին իր երևակայական ճամփորդության մեջ հասել է հեռավոր արևելք, նա բացահայտում է մի նոր, գաղտնիքներով ու խորհրդանիշերով լեցուն մշակույթ, մուտք գործում մի աշխարհ, որ հասու է ոչ բոլորին:

Այս հավաքածուն նոր է ու միաժամանակ հավատարիմ Petoor-ի ավանդույթներին, այն կրում է բովանդակային թեթևության ԴՆԹ-ն, I Dream of a Dragon-ով հմայված կինը շարունակում է անորսալիորեն կանացի մնալ, սակայն իր նոր հարմարավետ հանդերձանքը հաղորդագրություն է պարունակում: Նա փնտրում է իր հակադարձ տարերքը՝ արական էներգիան, որը պիտի պահպանի ու որին պիտի տիրապետի վիշապի պես:

Ստեղծվելով մոնոքրոմին շատ մոտ գունային գամմայում՝ հավաքածուն շատ վառ տեսանելի շեշտադրումներ ունի. արծաթագույն, բրոնզագույն, ալ կարմիր: Առաջին հայացքից աչք ծակող փայլն ու հարուստ ասեղնագործությունները, որ կատարվել են Petoor-ի հեղինակային էսքիզների համաձայն, մարմնավորված են պարզ ուրվագիծ ունեցող կերպարներում. ավանդական պիժամաները, որ արդեն ամենօրյա կամ երեկոյան հանդերձ են դարձել, լրացված են կոկտեյլային, երեկոյան զգեստներով, դասական պիջակներով, առաջարկվող մի քանի տարբեր ձևվածքի հարմարավետ տաբատներով և թեթև վերնահագուստով:

Petoor-ն այս անգամ առաջարկ ունի նաև տղամարդկանց համար. նրբագույն մետաքսից և բամբակյա գործվածքից կարված  խալաթներ ու ձևվածքով սպորտային, բայց նորից մետաքսյա կիսավարտիքները միայն կընդգծեն ձեր ընտրյալի արական գրավչությունը:

 

I Dream of a Dragon-ը այս սեպտեմբերի 1-ին Armenian Designers Presentation նախագծի շրջանակներում ներկայացվեց Mersedes Benz Kiev Fashion Week նորաձևության շաբաթին Կիևում: Բացի այդ հավաքածուն ներկայացվեց նաև Oriflame Fashion Weekend-ին, որը կայացավ սեպտեմբերի 16-ին և 17-ին Երևանում:untitled (1 of 18) untitled (2 of 18)