Kivera Naynomis սրահում և Via Artis Concept Store-ում արդեն ներկայացված է Kivera Naynomis գարուն-ամառ սեզոնի նոր հավաքածուն: Այն կյանքի է կոչվել դիզայներների, կոնստրուկտորների, ձեռքի աշխատանքի վարպետների և հմուտ դերձակների ծավալուն աշխատանքի շնորհիվ:
Հավաքածուի ներշնչանքը…իհարկե, գարունն է, թեթևությունը, եթերայնությունն ու երկնագույն անուրջները: Այն կրող կինը վայելում է քաղաքային կյանքը, կրում է թե աղջկական, անկշիռ զգեստներ, թե ինքնավստահությամբ շնչող դասական տաբատներ կամ կոմբինեզոններ, իսկ երեկոյան հագնում երևանյան գիշերվա պես բազմաշերտ, խորը կապույտ երկար զգեստ: Հավաքածուի գույները ներառում են կապույտի և մանուշակագույնի ողջ երանգապնակը: Գեղարվեստական դեկորը ներկայացնում է սեզոնի համաշխարհային հիմնական երկու թրենդերը՝ բազմագույն ծոպափնջեր, լայն և նեղ փոռեր: Մետաքսաթելից պատրաստված ծոպափնջերը կատարում են գունային շեշտադրումների դերը, լայն փոռերը հագուստին եթերային ուրվագծեր են հաղորդում, իսկ նեղ փոռաշարքերը քրիզանթեմների թերթիկների շարժուն խաբկանք են ստեղծում:
Նկարահումներին աջակցել են.
ոճավորումը՝ Անի Գալստյանի
վարսահարդարումը՝ Ani Avdalyan Image Center
դիմահարդարումը՝ Makeup Studio
Լուսանկարները՝ Ռուբեն Պապոյանի
Հատուկ շնորհակալություն Mon Amie Flower and Design Boutique-ին: