ՎԵՀ ԲՀ-ի Աշունն իմ աչքերով մրցույթի ամփոփում

  • Home
  • Uncategorized
  • ՎԵՀ ԲՀ-ի Աշունն իմ աչքերով մրցույթի ամփոփում

 

Հոկտեմբերի 20 ին Մոսկվա կնոթատրոնում <<ՎԵՀ>> բարեգործական երիտասարդական հիմնադրամը անց կացրեց <<Աշունն իմ աչքերով>> լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսը, որի նպատակն էացահայտել աշունը գեղեցիկ և յուրովի տեսնող լուսանկարիչներին, քաջալերել ու խրախուսել նրանց:

Ժյուրիի կազմում էին պրոդյուսեր –ռեժիսոր Արսեն Ասլանյանը, երգչուհի ՝ Լայանան, երգիչ՝ Սերգեյ Գրիգորյանը, էքսքլյուզիվ արտիստուհի՝ Թինա Քեյը, նորաձևության բլոգեր՝ Մարիաննա Քաբաբյանը, նրանք 19 հեղինակային նկարներից որոշեցին մրցանակային 1, 2, 3 տեղերը:

1.Գևորգ Սարգսյան՝ Աշնան բջիջը

2.Անահիտ հարությունյան՝ Լռության ներդաշնակություն

3.Լիլիթ Վարդանյան

ՎԵՀ-ի համակրանքին արժանացավ Մարինա Աշրաֆյանի՝ Նոր-Նորքյան աշուն նկարը, և հատուկ մրցանակի արժանացավ Շիրակի Բազեի՝ վերջին մենամարտ նկարը:

Ժյուրի անդամներն էլ իրենց հերթին նվերներով էին եկել,արդյունքում՝ մասնակիցներից բոլորը արժանացան խրախուսական նվերների:

<<Վեհ>>-ի հիմնադիրները՝ Մայ Անուշավանյանն ու Կարինե Գևորգյանը կարևորում են գործընկերական հարաբերությունները ու շնորհակալություն հայտնում իրենց գործընկերներին՝ Մոսկվա կինոթատրոնին, Արշավներ ակումբին, <<Մենք Հանուն Ժողովրդավարության>> ՀԿ-ին, mashroom.am-ին, armdreams production-ին, hrashq.am-ին, Hayyer.am-ին

Միաժամանակ տեղի ունեցավ նաև ՎԵՀի տնօրեն Մայ Անուշավանյանի 1-ին հեղինակային ”photos by May” լուսանկարների ցուցահանդեսը:

Հիշեցնենք, որ վերջինիս հեղինակային լուսանկարը 12.10. 2013թին «Իմ Երևան» լուսանկարների ֆեյսբուքյան մրցույթում հաղթող ճանաչվեց:

 

Facebook Comments