Ֆոտոմրցույթ ՎԵՀ ԲՀ կողմից…

Հարգելինե'րս, ՎԵՀ ԵԲՀ -ը հայտարարում է լուսանկարների մրցույթ` <<Աշունն իմ աչքերով>> վերնագրով: Մրցույթին մասնակցելու համար հետևեք ստորև նշված կետերին.
1. Հեղինակային լուսանկար` համապատասխան խորագրով
2. Պարտադիր է լուսանկարի վրա նշել լոգոն
3. Յուրաքանչյուրը կարող է ներկայացնել մեկ լուսանկար
4. Լուսանկարը պետք է լինի JPG տեսակի
Ընտրված նկարները կմասնակցեն ՎԵՀ-ի կողմից կազմակերպված ցուցահանդեսին, որից հետո լավագույնը կարժանանա խրախուսական մրցանակի:

Ակտիվ եղեք, և ուղարկեք ձեր հեղինակային լուսանկարները հետևյալ Էլ. հասցեին vehrenaissance@gmail.com 4.10.-ից մինչև 11.10.2013թ. ընկած ժամանակահատվածում:


		


Facebook Comments