Մրցույթ «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից

  • Home
  • Uncategorized
  • Մրցույթ «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը հայտարարում է մրցույթ 2013 թվականի հունիսի 15-ին կայանալիք ՀՀ պետական խորհրդանիշների օրվան նվիրված տոնական միջոցառումների մասնակիցների հանդերձանքի ձևավորման համար:
Մրցույթային փաթեթը պետք է ներառի հագուստի և աքսեսուարների ձևավորման տարբերակներ, մասնավորապես` շապիկի, անդրավարտիքի, գլխարկների, վզկապների, փողկապների, կրծքանշանների: Ըստ ձևավորողի հայեցողության մրցույթային փաթեթում կարող են ընդգրկվել նաև այլ պարագաներ:
Բոլոր նմուշները պետք է պարտադիր իրենց վրա կրեն ՀՀ պետական խորհրդանշանները, մասնավորապես ՀՀ պետական դրոշը (կամ գույները) և զինանշանը, միասին կամ առանձին:
Մրցույթին կարող են մասնակցել անհատներ և կազմակերպություններ, որոնք իրենց առաջարկները և էսքիզները կարող են ուղարկեն info@yeraguyn.com էլ. հասցեին:
Մրցույթային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2013 թվականի մարտի 4-ը ներառյալ:

Հայտարարությանը, որպես օրինակ, կցված է նախորդ տարիների տոնական միջոցառումների մասնակիցների հագուստը և աքսեսուարները:

Ձևավորման աշխատանքները կատարելիս օգտվել հետևյալ հղումներով.
http://yeraguyn.com/2010/04/hhpetdrosh/
http://yeraguyn.com/2010/04/zinanshan/
տեղադրված (օրենքով սահմանված) և բեռնելու հնարավորությամբ ՀՀ պետական խորհրդանշանները:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել info@yeraguyn.com էլ. հասցեին:

 

 

Facebook Comments