New Look: Be Bright this autumn

My interview for Zham.am

Այսօր Zham.am-ի գրասենյակում նորաձեւ մթնոլորտ է, մենք հյուրընկալել ենք շիկահեր նորաձեւ գեղեցկուհի Mashroom-ին:

«Mashroom.am կայքը այն հայկական սակավաթիվ կայքերից է, որտեղ լուսաբանվում են ինչպես համաշխարհային նորաձևության նորություններն ու իրադարձությունները, այնպես էլ հայկական նորաձևությունը՝ իր լավ և վատ կողմերով: Վարում եմ բլոգը անձամբ ես՝ Մարիաննա Քաբաբյանս, այդ պատճառով էլ այն կրում է հենց «mashroom» անվանումը, ինչը, ինչպես նկատեցիք, բառախաղ է և թարգմանվում է որպես «Մաշայի սենյակը»: Բլոգիս անվանումը ինձ թույլ է տալիս ավելի հաճախ հայտնել իմ սուբյեկտիվ կարծիքը այս կամ այն երևույթի մասին, որի հետ, բնականաբար, շատ ընթերցողներ կարող են չհամաձայնել. ոչ մի խնդիր դրանում չեմ տեսնում, միշտ հետաքրքրությամբ հետևում եմ բոլոր մեկնաբանություններին և հաշվի առնում դրանք»՚՚:

Մի փոքր մանրամասներ իմացա բլոգի ստեղծման պատմությունից.

«Բլոգն արդեն մեկ տարեկան է, և ինձ շատ է ուրախացնում, որ արդեն բավական լայն ճանաչում է գտել երևանյան այն երիտասարդության շրջանում, ովքեր հետաքրքրվում եւ գնահատում են նորաձևութունը: Բլոգումս հաճախ պատմում եմ նորաձևության նոր միտումների մասին, այլ կերպ ասած՝ տրենդների մասին: Հաճախ ներկայացնում եւ վերլուծում եմ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների ոճային առանձնահատկությունները:  Դե իսկ եթե խոսենք այն բաժնի մասին, որը դարձնում է mashroom.am-ը իսկապես եզակի, դա LookBook-ն է, որտեղ ես պարբերաբար ներկայացնում եմ իմ սեփական Look-երը, որոնք ստեղծում եմ՝ հետեւելով նորաձևության վերջին միտումներին: Ասեմ, որ այս բաժինն ամենաշատ ընթերցվողն ու քննարկվողն է, ինչն ինձ շատ է ուրախացնում»:

Խորհուրդներ հարցրի Մաշից՝ ինչ հագնենք, ինչն ինչի հետ համադրենք.

«Այս աշնանն ամենանորաձև գույներն են կարմիրը՝ իր բոլոր երանգներով, և սևը, սակայն չի կարելի չնշել, որ «տիպիկ» աշնանային գույներն այնուամենայնիվ չեն զիջում իրենց դիրքերը: Շագանակագույնի բոլոր երանգները նույնպես շատ ակտուալ են: Խորհուրդ կտամ կրել մինիմալիստական ոճի հագուստ՝ այն համադրելով երկաթյա էլեմենտներով, որոնք կարող են լինել թե՛ պայուսակի, թե՛ կոշիկների, թե՛ զարդերի վրա: Ասեմ, որ ամենանորաձև աղջիկներն անպայման պետք է ձեռք բերեն կաշվե տաբատ, ինչը նույնպես տրենդների Top-ում է այս տարի»:

Հետաքրքրվեցի, թե արդյո՞ք, եթե ես համապատասխանեմ վերջին տրենդերին, կարող եմ հայտնվել Mashroom-ում, թե անպայման պիտի հայտնի լինեմ:

«Իհա՛րկե, կարող եք: Շատ եմ սիրում իմ բլոգում Street Fashion բաժինը, որը մի քանի ամիս շարունակ պատրաստեցինք Դիանա Մարտիրոսյանի հետ համատեղ, այնտեղ ներկայացված են Երեւանի ոճային երիտասարդներն, ովքեր քաղաքի այս կամ այն հատվածում հանդիպել են մեզ և չեն հրաժարվել նկարվել կայքի համար: Իմ բլոգում կարող եք գտնել գրառումներ, նկարներ ամենաոճային հայ երիտասարդների մասին՝ անկախ նրանց տարիքից: Ես փորձում եմ տարածել նորաձևությունը մեր երկրում ՝ ներկայացնելով հենց հայ երիտասարդների օրինակը: Ներկայացնում եմ նաև արտասահմանյան հայտնի բլոգերների ոճը, ինչը նույնպես օրինակ կարող է ծառայել շատ երիտասարդների համար, ովքեր դեռ փնտրում են սեփական ոճը»:

Facebook Comments