Anush Hovhannisyan’s Solo Exhibition

Անուշ Հովհաննիսյան

Նայիր աշխարհին իմ գույներով”

Անուշ Հովհաննիսյանը որպես նկարչուհի դրսևորվեց դեռ ուսումնական տարիներից: Եզակի կանացի հմայքով և նրբանկատությամբ օժտված այս աղջիկը առաջին իսկ շփումից հետաքրքրություն առաջացրեց թե’ իր արվեստի, թե’ իր կերպարի հանդեպ:

Անուշ-նկարչուհու կերպարն առավել ամբողջական է գծվում, երբ ծանոթանում ես նրա հետաքրքրություների լայն շրջանակին: Բազմակողմանի դրսևորելով իր ստեղծագործական եռանդը, աշխատելով թե’ հագուստի մոդելավորման, թե’ երգարվեստի բնագավառներում, Անուշը երբեք չի դադարել նկարել` հարստացնելով իր ներկապնակը տարբեր տպավորությունների ու զգացմունքների գույներով: Իր ապրումներն ու մտքերը վերափոխվելով, ենթարկելով գունագծային պատկերների հեղինակը պատմում է իր կենսագրության յուրօրինակ ուղին: Պարզ, լոկալ գունամտածողությունը առանձնահատուկ անմիջականություն է հաղորդում նրա կտավներին, ստեղծում ազատ, անկաշկանդ երևակայական դաշտ, ուր յուրաքանչյուր կերպար կամ իրադարձություն պայմանական է, հորնվածք, ուր յուրաքնչյուրը կգտնի ինքն իրեն:

Թեմատիկ բազմազանության մեջ նկարչուհու պատմությունները կառուցվում են մարդու շուրջ: Գլխավոր հերոսը կինն է: Կինը. բարդ, հակասական, միևնույն ժամանակ ռոմանտիկ ու եթերային: Անուշի նկարները շատ մոտ ու ընկալելի են, քանզի դրանք “սովորական” պատմություններ են կյանքից, որոնք վերաիմաստավորվելով, եփվելով արվեստագետի ապրումների, մտորումների մեջ , ստանում են սիմվոլիկ ու հավաքական կերպարանքներ: “Գարուն”, “Ես և Դու”, “Երազանք” և այլ գրաֆիկական էջերում միջավայրի պայմանականության մեջ կարևորվում է մարդու էությունը` առաջ քաշելով պահի, կոնկրետ իրավիճակի տրամադրությունը:

Աշխատելով տարբեր ժանրերում և տարբեր նյութերով, Անուշը չի վախենում նորարարությունից: Հաճախ սինթեզելով հայկական մանրանկարչության տարրերն ազատ, առավել ֆորմալիստական պատկերների հետ, նա ստեղծում է էմոցիոնալ, վառ կոլորիտով պատկերներ, որոնք առանձնանում են գրագետ կոմպոզիցիոն կառուցվածքով, դեկորատիվ, սիմվոլիկ գունային “լեզվով” և դինամիկ գծով: Նկարչուհու արվեստում գույնն է հիմնական էմոցիոնալ շեշտը, նկարի կառուցվածքն ու տրամադրություն թելադրողը:

Կարծում եմ Անուշը պատկանում է այն երջանիկ մարդկանց թվին, ովիրասելիքնունի: Նաանընդհատնորուղիներ, նորձևերէփնտրումիրմտքերնուխոսքըմոդելավորելու, փոխանցելու համար: Իր բազմաթիվ կտավների <<քաոսի>> մեջ նամիհերոսունի, դամարդնէ, որիշուրջկառուցվումէ նկարչուհու գունեղ, վառ գեղանկարչությունը:

Արվեստաբան` ԵլենաՄովսեսյան

Facebook Comments