Cosmo ֆոկուս խումբ այսօր

Այսօր մի խումբ “Cosmo”-յասեր աղջիկներով հավաքվել էինք Cosmopolitan Հայաստան ամսագրի խմբագրությունում նույն ամսագրի հրավերով: Պիտի հանդիպեինք Cosmo ֆոկուս խմբի շրջանակներում ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանի հետ, ինչ էլ արեցինք մի բաժակ սուրճի և համեղ քաղցրավենիքների սեղանի շուրջ: Միջավայրն բավական անմիջական էր և պոզիտիվ, յուրաքանչյուրս պատմում էինք մեր պատմությունը՝ լսելով ամենաաղջկական ամսագրի գլխավոր խմբագրի խորհուրդները… Սեր էինք բացատրում  Cosmopolitan ամսագրին… զրուցում էինք, կատակում, ծիծաղում, ծիծաղում, ծիծաղում… Շնորհակալ եմ Cosmopolitan Հայաստան խմբագրությանը այսպիսի ուրախ հանդիպման համար:

Facebook Comments