Միշտ անվանս կողքին դնում են գոռոզ մականունը. Մարիաննա Հովհաննիսյան

  • Home
  • Uncategorized
  • Միշտ անվանս կողքին դնում են գոռոզ մականունը. Մարիաննա Հովհաննիսյան

Մարիաննա Հովհաննիսյան Երգչուհի
~Ծնողներս չլինեին, ես հաստատ չէի երգի
~Շոու-բիզնեսի ճանապարհին միշտ պետք է թե հոգեբանական, թե էմոցիոնալ աջակցություն.
Ես այն հաջողակներից եմ, որ դա ունեցել եմ
~6.8 ինձ համար փող աշխատելու միջոց է
~Ես բաժանում եմ 6.8-ը անորակի և որակյալի:
Որակովն ինձ համար Թաթան
ու Արման Հովհաննիսյանն են
~Ինձ համար ցավալի է երկրորդ կատեգորիայի 6.8-ը.
28-30 տարեկան երգիչներն այն դարձնում են բիզնես,
որպեսզի իրենց անպայման կանչեն հարսանիքներին երգելու:
Շուտով երգեր կթողարկեն «Օրհնյալ լինի կնունքդ» անունով,
որպեսզի կնունքների էլ հրավիրվեն:
Ինձ համար դա ցավալի է ու ողբալի
~Ունեցել եմ հնարավորություն նկարահանվելու այսօրվա
ամենառեյթինգային սերիալներից մեկում և վայելել ժողովրդի սերը,
բայց այդ տեսակ սերը իմ նպատակը չէ
~Հայ մարդը հաճախ անտեղի է քննադատում մյուսներին
~Մարդիկ չեն տարբերում բարոյականը անբարոյականից
~Շատ «արվեստագետներ» վիզուալ խաղ են խաղում.
նույնիսկ ծիծաղելի են նրանց ստեղծած «համեստ» կերպարները
Այս դեպքում ժողովրդին մեղադրելը շատ սխալ է
~Նոր սերունդը ձգտում ունի տարբերվելու և օրիգինալ ներկայանալու
~Ամեն նոր երգիչ գնում է դեպի «ռեստորան»
~Իր սկզբունքներին հավատարիմ մնացող մարդկանցից ամենավառը Գարիկն է (Վիտամին ակումբ) Ինձ համար ճիշտ է իր դիրքորոշումը և իր պարագայում
տեսնում ենք ինտելեկտուալ կերպար
~Չնայած Հրաչ Մուրադյանը վարում է կենցաղային թեմատիկայով հաղորդում,
միևնույն է մնում է ինտելեկտուալ և ինտելիգենտ
 ~Եթե երգում ես, չի նշանակում «пустышка» ես
~Գլամուրը մարդկանց համար դարձել է թանկ խմիչքների, փակ
event-ների և բրենդային հագուստի հանրագումարը,
բայց ես գնահատում եմ մարդու sophisticated կերպարը,
որն ակամայից հարգանք է պահանջում
~Այսօր փայլերով շոր հագնողը կարծում է, որ «գլամուր» է
~Ուրախ եմ միայն այն փաստից, որ երգում եմ հաճույքիս համար
~Ես ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ Երևանում յուրաքանչյուր ոճում,
անգամ R’n’B և House երգելիս կարելի է հաջողության հասնել
 ~Երևանում անհասանելի աստղի կյանք վարելը անհնար է.
սրճարան և խանութ կարող ես չգնալ, բայց միևնույն է
քո մտերիմներից կամ ծանոթներից մեկը կտարածի քո անձնականի մասին մանրամասները
~Ոչ մի դեպքում հողաթափերով Շողիկ «тетя»-յի կրպակից հաց գնելու չեմ գնա
 ~Հենց ոտքդ դնում ես նկարահանման տաղավար պետք է այլևս երթուղային չնստես,
բայց միևնույն ժամանակ չմոռանաս երթուղայինից օգտվելու ժամանակները
 ~Չէի ցանկանա երեխաներս զբաղվեին երգարվեստով Հայաստանում:
Չգնահատված լինելը մեծ ցավ է պատճառում:
Չնայած, որ ինձ չգնահատված չեմ համարում, չեմ կարծում, որ միշտ է,
որ գնահատվում են հզոր վոկալը ու ոչ կոմերցիոն երգերը
 ~Իմ ընկերները չունեն նախանձ ու ճանաչում ձեռքբերելու միտում:
Գնահատում եմ անկեղծ սերը ու միասին լինելը նույնիսկ ծայրահեղ վիճակներում
 ~Մեր ընտանիքին բնորոշ է ուժեղ մնալն ու պայքարելը մինչև վերջ
 ~Ինձ ռեալիստ է դաստիարակել Նադեժդա Սարգսյանը. նա զգուշացնում էր.
«Դու մտնում ես մի դաշտ, ուր քեզ չեն սպասում»
 ~Շատ իմաստուն խորհուրդներ եմ լսել Հայկոյից, թե որպես ընկեր,
թե տղամարդ և թե շոու-բիզնեսի ներկայացուցիչ
~Նախընտրում եմ սիրելիներիս հետ ժամանակ անցկացնել,
այլ ոչ թե ակումբներում կեղծ համբույրների ու ժպիտների ականատես լինել
 ~Միշտ անվանս կողքին դնում են գոռոզ մականունը, այնինչ որոշ ժամանակ անց
նույն մարդիկ դառնում են իմ ամենամտերիմ ընկերները
 ~Լավ երգիչ դառնալու համար անհրաժեշտ է ունենալ մեծ երաժշտական պաշար
 ~Ես մեծացել եմ լսելով Al Jarreau, Stevie Wonder, Barry White, Ray Charles, Whitney Houston,
քանի որ 90-ականներին հենց իրենց էին լսում ընտանիքիս անդամները
 ~Այժմ հասկացել եմ Մերլին Մոնրոյի հանրահայտ արտահայտության իմաստը.
Карьера – прекрасная вещь. Но она никого не согреет в холодную ночь
Հարցազրույցը՝ Դիանա Մարտիրոսյանի

Լուսանկարները՝ Հրաչ Եղոյանի

Facebook Comments