ՖԵՇՆ ԲԼՈԳԳԵՐ կամ my interview for emporium.am

Ուսումնասիրության օբյեկտ- բլոգգեր

Նկարագիր- ակտիվ բլոգային կյանք վարող, նորաձևության նորություններից տեղեկացված, սեփական ոճ ունեցող

Մեղադրվում է քողարկված գովազդների սփռման մեջ

Ֆեշն բլոգգերներին ներկայացնում է պաշտպան բլոգգեր Mashroom-ը:

Ներածություն

Դասական հեռուստագովազդն արդեն վաղուց անցյալում է մնացել, հիմա այն դարձել է ուղղակի իմիջային ատրիբուտ: Շատ ապրանքանիշեր դա հասկանալով փնտրում են այլընտրանքային հետաքրքիր միջոցներ, որոնք կարող են սպառողի վրա ավելի էֆֆեկտիվ ներգործել, քան սովորական գովազդը: Դրանցից մեկն է քողարկված գովազդը, որը հատկապես մեծ տարածում գտավ նորաձևության բնագավառում:                          Այստեղից մեծ կասկածներ են առաջանում` արդյոք ֆեշն-բլոգգերը միայն հոբբի է, թե մասնագիտություն:

Mashroom. “Կարծում եմ սա հոբբի է, որի դրական կողմերը գտել և գործածում են տարատեսակ բրենդերը: Միայն վերջի մի քանի տարին է, որ ֆեշն-բլոգգինգը դարձավ նաև հայտնի դառնալու և գումար վաստակելու միջոց”:

Ստացվում է, որ ֆեշն-բլոգերն իրականում ընդամենը հարմար մարդ է, ուր նորաձևության տներն իրենց նպատակների համար են գործածում

Mashroom. “Այո, դա ուղղակի մեկն է, ում ոլորտը հետաքրքիր է: Անձնական հետազոտությունների արդյունքում օրինակ, ես պարզել եմ, որ Նորաձևության տների առաջարկած նորույթներն ուշ են հասնում հասարակ ժողովրդին, քանի որ առաջանում է դրանք “մարսելու” ու ադապտացնելու կարիք: Ֆեշն-բլոգգերը, լինելով մասամբ ճանաչված մարդ, հնարավորություն ունի դրանք լայն մասաներին հասցնելու հնարավորություն: Իհարկե շատ դեպքերում բրենդներն այդ օգտագործում են իրենց օգտին”:

Ստացվում է, որ դուք ընդունո՞ւմ եք ֆեշն-բլոգգերների մեղավորությունը որպես քողարկված գովազդի տարածող:

Mashroom. Ֆեշն-բլոգգերի կերպարն ավելի մոտ է մարդկանց, քանի որ նրա մարմինը հիմնականում հեռու է լինում մոդելայինից, ու գործունեության վայրն էլ իրական կյանքն է, ոչ թե պոդիումը: Իհարկե նման պլյուսեր ունենալու արդյունքում նա ակամայից կարող է այս կամ այն բրենդի վաճառքի վրա ազդել, սակայն դա դեռ չի նշանակում, որ բլոգգերներն ի սկզբանե կոմերցիոնալիզացված են: Մարդիկ հաճախ ուզում են հագուստը տեսնել սովորական մարդու հագին, և ավելի հաճախ հագուստի համադրության հետաքրքիր տարբերակներ տեսնել: Իմ բլոգը ԴԵՌԵՎՍ ինձ շահույթ չի բերել, սակայն կարծում եմ դա ժամանակի խնդիր է: Այն մի քանի ամիս է, ինչ գործում է, իսկ եթե ցանկանում ես լուրջ բլոգգինգող շահութաբեր գործունեություն վարել, դա դեռ շատ քիչ է…նման նպատակին հասնելու համար պետք է շատ ժամանակ անցնի և, բնականաբար, պետք է շատ աշխատել”:

Վերջաբան

Ֆեշն-բլոգերն իրենից ներկայացնում է մարդ, ով յուրացնում է բրենդի հավաքածուներ ու հարմարեցնում դրանք քաղաքային միջավայրին: Այս կետը հաշվի առնելով հանվում է «քողարկված գովազդ»-ի մեղադրանքն ու ամբողջովին վերանայվում գործը:

Պաշտպան-բլոգգերի խոսքերը հիմնված են նրա հետ տեղի ունեցած հարցազրույցների վրա:

Դատավարությունը վարեց` Ella Kalenz-ը

P.S.

դատավարության ողջ ընթացքին կարող ես ծանոթանալ EMPORIUM-ի առաջիկա համարում

Facebook Comments