My Interview for LoveYou.am

Վերջին մի քանի տարիների ընթացքում արտասահմանում բավականին տարածված դարձավ նորաձևության մասին բլոգ վարելը: Մարդիկ այդ բոգերում ներկայացնում են նորաձևության ակտուալ տենդենցնրերն ու նորությունները, խորհուրդներ են տալիս, թե ինչպես մոդայիկ լինել, և  առհասարակ ներկայացնում են իրենց բլոգում այն, ինչն առաջին հերթին հետաքրքիր է հենց իրենց … Մենք հանդիպեցինք հայ բլոգգեր Մարիաննա Քաբաբյանի հետ, որը վարում է MASHROOM.AM բլոգը, ում հետ հետաքրքիր զրույց ունեցանք իր բլոգի և Հայաստանի նորաձևության մասին:

 

– Կպատմես,  թե ինչպես ծնվեց  նորաձևության մասին բլոգ վարելու միտքը:

– Նախ ասեմ, որ նորաձևությամբ սկսել եմ հետաքրքրվել բավականին ուշ`17 տարեկանից, մինչ այդ ինձ համարում էի ալտերնատիվ ոճի մարդ: Այդ ժամանակ ուշադրություն չէի դարձնում նորաձևության վերջին տենդենցներին և միտումներին, ինձ համար կարևորը անհատականությունն էր: Սակայն ընթացքում հասկացա, որ անհատակության հիմքը պետք է հենց նորաձևությունը հանդիսանա: Դեռ վաղուց մեծ սեր ունեի գրելու հետ: 2006 թվականից վարում էի անձնական օրագիր ռուսական կայքերից մեկում և մեկ տարի լրագրող աշխատելուց հետո միտք ծագեց վարել իմ սեփական բլոգը, որն ավելի հրապարակային կլինի և կնվիրվի նորաձևությանը, քանի որ կարծում եմ, որ Հայաստանում նորաձևության դաշտը այդքան էլ լուսաբանված չէ, իսկ մարդիկ ցանկանում են տեղեկացված լինել: Որոշեցի ստեղծել մեկ կայք, որտեղ կոմպակտ տեսքով կհամատեղվեն թե հայկական, թե համաշխարհային նորաձևությանը վերաբերվող նորություններ:

-Գիտեմ, որ քո բլոգում պարբերաբար ներկայացնում ես «Look»-եր, հետաքրքիր է, նրանց ստեղծելիս առաջնորդվում ես նորաձևության վերջին տենդենցներով, թե՞ առաջին հերթին քո ոճով:

-Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր «Look» հիմնված լինի նորաձևության տենդենցի վրա, քանի որ այն մասայական բնույթ է կրում, իհարկե,

«Look» ստեղծելիս  օգտագործում եմ նաև իմ սեփական ոճից էլեմենտներ և փորձում եմ մարդկանց ինչ-որ չափով նաև խորհուրդ տալ:

-Կա՞ն խանութներ, որոնց հետ մշտապես համագործում ես:

-Կա մեկ խանութ, ում հետ բլոգի ստեղծման օրվանից համագործակցում եմ ` դա Kira Plastinina խանութ-սրահն է: Ես շատ գոհ եմ մեր համագործակցությունից, քանի որ այնտեղ շատ ջերմ մթնոլորտ է տիրում, ինձ մեծ սիրով են ընդունում, և ես  հեշտությամբ կարող եմ գնտել այն, ինչ ինձ հարկավոր է:


-Գիտեմ, որ կայքում ունես Street Fashion բաժին, որտեղ տեղադրված են նորաձև  հագնված մարդկանց նկարեր, ում նկարում եք փողոցներում: 
Ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում, երբ տեսախցիկով մարդ են տեսնում, որը ցանկանում է իրենց լուսանկարել:

-Նախ ասեմ, որ Street Fashion բաժինը վարում է Դիաննա Մարտիրոսյանը, որը Արարատ FM-ի երաժշտական խմբագիրն է: Ես շատ պատահական Facebook-ում հանդիպեցի իր Street Fashion էջը և որոշեցի համագործակցության առաջարկ անել, քանի որ շատ հավանեցի իր ընտրած կերպարներն ու  հասկացա, որ մենք նույն կերպ ենք նայում նորաձևությանը և նույն ոճն ենք համարում նորաձև: Դիաննան մեծ հաճույքով ընդունեց առաջարկս: Հիմնականում նա նկարում է ամենաոճային մարդկանց, ճիշտ է նախօրոք նրանց հետ պայմանավորվելով, քանի որ, ցավոք, հիմնականում մարդիկ շատ տարօրինակ են նայում այն մարդկանց, ովքեր որ ցանկանում են իրենց ոճը ներկայացնել հանրությանը: Ուղղակի կցանկանայի, որ  մարդիկ չարացած չմոտենան այդ երևույթին և տեղեկացված լինեն, թե ինչ է Street Fashion-ը , որ հասկանան, թե ինչի համար են նրանց նկարում:

-Ի՞նչ տարբերություն կա հայ և արտասահմանյան պատանիների նորաձևության մեջԻ՞նչ խորհուրդ կտաս հայ պատանիներին:

-Պատանիների մասին խոսելով նախ ինքս ինձ պետք է օրինակ բերեմ. այդ տարիքում ես էլ էի փորձում տարբերվել բոլորից, ինչն այդ տարինեին այդքան էլ ընդունված չէր: Քաղաքում կային մոտ 20 երիտասարդներ, որոնք իրեց ոճն ունեին և շատ էին տարբերվում, բոլորը իրար ճանաչում էին: Իսկ հիմա ամեն ինչ այլ կերպ է: Բոլորից տարբերվելը ավելի շատ է տարածվում: Հայտնվել են EMO-ները և այդ ոճի սիրահարներն ավելանում են, ինչն ինձ համար շատ ողջունելի է, որովհետև համարում եմ պատանեկության շրջանը մի ժամանակաշրջան, երբ մարդ շատ է փոխվում, և  եթե այդ տարիքում նա փորձում է վառ անհատականություն լինել, դա խոսում է միայն նրա մասին, որ տարիներ հետո նա կկարողանա հաստատվել կյանքում: Ուղղակի կցանկանայի, որ երիտասարդներն այդ ոճը համարեն պարզապես անհատականության արտահայտման միջոց, այլ ոչ թե ապրելաձև և կյանքի իմաստ: Կարծում եմ՝ պետք է ավելի թեթև նայել այդ ամենին: Իսկ ինչ վերաբերվում է արտասահմանյան պատանիներին, ապա ամերիկացիներն ու եվրոպացիները ավելի անշուք են իրենց արտաքինի առումով, այնտեղ բավականին հազվադեպ են հանդիպում վառ անհատականությունները, ինչը խոսում է հայ պատանիների լավ կողմերի մասին:

Որպես նորաձևությանը տենդենցներին մշտապես հետևող մարդ՝ կիսվիր մեր ընթերցողների հետթե ինչն է նորաձև լինելու 2012 թվականին:

– Այս տարվա առաջնային տրենդերից է կաշին, որը դեռ անցյալ տարվանից չի կորցրել իր ակտուալությունը: Այս տարի նորաձև են կաշվե շրջազգեստները, maxi երկարության կիսաշրջազգեստները: Կարծում եմ՝ սրանք են այն տրենդերը, որոնք շարունակելու են նորաձև լինել: Շատ մոդայիկ են լինելու ուլունքապատ օձիքները: Իսկ ինչ վերաբերվում է գույներին՝ այս տարի մոդայիկ է համարվում կոնտրաստը, խորհուրդ է տրվում ընտրել նեոնային գույներ և հակադրել իրար, ստանալով օրիգինալ և յուրօրինակ կերպարներ:

 Հարցազրույցը՝ Լիլիթ Հայրապետյանի

Լուսանկարիչ՝ Լիլի Զաքարյան

LoveYou.am

Facebook Comments